Մայիսի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

12:00-ին

«Հայաթ Փլեյս» հյուրանոցում (Վ.Սարգսյան 26/1)

Երեւանի մամուլի ակումբը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է «Ուկրաինայում նախագահական ընտրությունները եւ դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» թեմայով կլոր սեղան։ Կլոր սեղանը կվարի Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Բանախոսներ. «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Իզաբելա Սարգսյան եւ քաղաքագետ Միքայել Զոլյան։

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Թեմա` «Անկախության արժեքը այսօրվա ներքաղաքական զարգացումների համատեքստում»:

13:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «Մայիսյան հերոսամարտերը և Առաջին Հանրապետության անկախության հռչակումը. բացթողումներ ու անելիքներ» թեմայով: Ասուլիսի բանախոսն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

13:00-ին

Հանրապետության հրապարակում (նախկին տրիբունայի տեղում)

Նախախորհրդարանը հրավիրում է մամուլի ասուլիս: Թեմա՝ «Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործում. պատմական դասեր և ապագայի հեռանկար»: Բանախոսներ՝ Ժիրայր Սէֆիլյան, Ալեք Ենիգոմշյան, Վարուժան Ավետիսյան:

20:00-ին

Թումո պլազայում

Տեղի կունենա ԱՄՆ դեսպանության և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ «Անսահման հիփ-հոփ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը. բացօթյա պարային ներկայացման ընթացքում հանդես կգան Soul Street Dance հիփ-հոփ պարային քառյակը` Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ միասին`«Թումո»-ի սաների կողմից մշակված հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ: Միջոցառման ընթացքում կընտրվի լավագույն տեղացի պարողների խումբը, որը տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ միասին հուլիսին հանդես կգա Բաթումում:

Հայերեն English Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը