Մայիսի 23-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի մոտից

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ժամը 11:00-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է մարզական-մասսայական միջոցառում`

տարբեր մարզաձևերից: Միջոցառման փակման արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ժամը 11:00-ին:

09:30-ին

Անի Պլազա հյուրանոցի «Անի» դահլիճում

ՄԱԿ-ի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով տեղի կունենա Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի` «Այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգա­խնայողություն» ենթահանձնաժողովի կլոր-սեղան քննարկումը, որը նվիրված է ցածր ածխածնային զարգացմանը Հայաստանում:

09:45-ին

Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց /Օրբելի 63/

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կայցելի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց` շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին դասի» կապակցությամբ:

11:00-ին

«Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում

Հանրային ցանցը կազմակերպում է «ՀՀ նախարարներին կից կոլեգիաների գործունեությունը և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում: Տեղի կունենա նաև www.orensdrakan-orakarg.am կայքի շնորհանդեսը, որին կհաջորդի Հայաստանի և այլ երկրների գործադիր իշխանության համակարգում գործող խորհրդակցական մարմինների (կոլեգիաներ, խորհուրդներ) գործունեության վերաբերյալ` «Հանրային ցանցի» կատարած ուսումնասիրության ներկայացումը։

11.00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահ (Իսահակյան 28, 3-րդ հրակ)

«Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ասուլիսը: Թեմա՝ «Անվտանգ երթևեկության խնդիրները Երևանում մնում են չլուծված. ո՞վ է մեղավոր` վարո՞րդը թե` ճանապարհային ոստիկանությունը»:Ասուլիսի ընթացքում բանախոսը կանդրադառնա ճանապարհային երթևեկության կազմակերպմանըև վարորդների կողմից անըդմեջ բարձրացվող մի շարք չլուծված խնդիրներին:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Կկայանա Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ասուլիսը` «Ո՞ւմ ձեռքում է Մարզահամերգային համալիրի ճակատագիրը, ինչո՞ւ է աճուրդը համարվում անօրինական» թեմայով:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի ասուլիսը` «Ի՞նչ է «Վերջին զանգը» դպրոցի, ծնողի և աշակերտի համար: Ավարտական երեկո՞. դրամահավաքությո՞ւն: Կրթական ոլորտի խնդիրները, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրը» թեմայով:

11:00-ին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի, 9)

Դատավոր Ա.Սուքոյանի նախագահությամբ տեղի կունենա «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական 3-րդ նիստը: «Հին Էրիվան»-ի շահերը կներկայացնեն փաստաբաններ Նիկոլայ Հակոբյանը և Դավիթ Դանիելյանը:

11:50-ին

Արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների սրահում (Դավիթաշեն 4, Ա.Միկոյան 109/8)

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության /ՊՀՏԱ/ տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը կներկայացնի ԱԻՆ տեսչական նոր քաղաքականությունը, իրականացվող տեսչական բարեփոխումները, տեխնիկական և հրդեհային անվտանգության պատճառահետևանքային վերլուծությունը, ինչպես նաև ՊՀՏԱ տեսչության կողմից իրականացվող` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումները։

12:00-ին

ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ տեղի կունենան իրանահայ համայնքին նվիրված` «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի հետևյալ միջոցառումները. Ժամը 12:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա նախարարության պատվերով հրատարակված, Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» և Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքերի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Մոհամմադ Ռեիսին: Ժամը 14:00-ին Մատենադարանում տեղի կունենա Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի բացման արարողությունը: Հանդիսությանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Ն.Գ.Մոհամմադ Ռեյիսին և այլք: Ժամը 15:30-ին Մատենադարանում տեղի կունենա «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

ԼՂՀ խնդրին կանդրադառնա «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

12:00-ին

Տավուշի մարզում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հաշվետու այցով կմեկնի Տավուշի մարզ` ծանոթանալու ընթացիկ ծրագրերի աշխատաքներին: Այցելություններ կլինեն Խաչարձան գյուղի նորակառույց բուժկետ եւ բազմաֆունկցիոնալ սրահ (ժամը 12:00-ին), Լուսաձոր գյուղի գյուղատնտեսական վերապատրաստման կենտրոն (ժամը 13:00-ին) եւ Դիտավան գյուղի ջերմոցներ (ժամը 14:00-ին):

12.00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ի պատասխան մայիսի 16-ին «Նոյյան Տապանում» կայացած ուղևորափոխադրողներիասուլիսի՝ հանդես կգան հայտարարությամբ: Բանախոսներն են

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Գևորգյանը և Դավիթ Հարությունյանը:

12.00-ին

Ներքին Չարբախի թիվ 99 հիմնական դպրոցում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այցելելու է Ներքին Չարբախի թիվ 99 հիմնական դպրոց, ուր կկայանա դպրոցի «Վերջին զանգի» տոնական միջոցառումը: Արթուր Աբրահամն իր հերթին անակնկալ է պատրաստել դպրոցի համար (նվիրատվություն):

13.00-ին

«Նոյյան Տապան» -ի մամուլի սրահ (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

Տեղի կունենա «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանի ասուլիսը: Թեմա՝ «Երեւանի ավտոշուկայում անհրաժեշտ են բարեփոխումներ եւ մաքսազերծման մեխանիզմի կատարելագործում»: «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը նամակով դիմել է ՀՀվարչապետին` Երեւանի ավտոշուկայում մաքսազերծման մեխանիզմի կատարելագործման առաջարկով:Ասուլիսի ընթացքում նամակի եւ առաջարկության հեղինակըկներկայացնիառաջարկի էությունը եւ բարեփոխման անհրաժեշտությունը:

14:00-ին

Գյումրիի «Արաքս» հյուրանոցի հանդիպումների դահլիճում

«Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացված Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաներին վերաբերող խնդիրների բացահայտման սոցիոլոգիական փոքրամասշտաբ հետազոտության շնորհանդեսը։

19:00-ին

«Նաիրի» հյուրանոցում (մուտքը բակի կողմից)

Տեղի կունենա ՀՀ-ում առաջին «Ողջ մնալու արվեստ» ակումբի բացման պաշտոնական արարողությունը: Ներկա կլինեն ՀՀ ՊՆ և ԱԺ բարձրաստիճան հյուրեր: Կլինի ցուցադրություն: Ակումբի հիմանադիրն է Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

19:00-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

Կկայանա հայ-ռումինական երկարամյա բարեկամությանը նվիրված համերգ: Կազմակերպիչներ`Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, ՀՀ մշակույթի նախարարություն և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանություն:

19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված գալա-համերգի «Ես կվերադառնամ» տեսասկավառակի շնորհանդես: Միջոցառման կազմակերպիչ` «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերություն:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան