Մայիսի 21-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

08:15-ին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կենտրոնական գրասենյակի մոտից /Տիգրան Մեծի պողոտա, 50/

Կմեկնեն Աբովյան, որտեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ստեղծված հանձնաժողովը իրականացնելու է երկաթուղային ենթակառուցվածքի համատեղ զննում: Զննումը սկսվելու է ժամը 09:00-ին` Աբովյանի կայարանից:

10:00-ին

«Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում

Մայիսի 20-ին, 21-ին և 29-ին կանցկացվեն Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումներ: Քննարկումները կազմակերպվում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի» հետ համագործակցությամբ:

10:00-ին

«Երևան պլազա» բիզնես կենտրոնում

Եվրոպական Միությունը կազմակերպում է ԵՄ ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ` Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն և Չեխիայի Հանրապետության դեսպան Տոմաշ Պեռնիցկին: Որպես քննարկման հիմնական զեկուցողներ հանդես կգան Բասելոնայի «Ռաուլ-Էրնանդեսի Սագրերան» միջազգային հետազոտությունների կենտրոնից, և Պոլ-Ջեյմս Կորդվելը` Շեֆիլդի համալսարանին կից իրավունքի դպրոցից:

10:30-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Մարի Լոռ Դոզեի մամուլի ասուլիսը:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Մանվել Բադեյանը և Թևան Պողոսյանը: Թեմա` «Վերջին միջադեպեր, նոր կառավարության ծրագիր»:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա` «Տարածաշրջանային զարգացումներ (արցախյան հիմնախնդիր, Բերձորում կազմակերպված բողոքի ցույցը)»:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մամուլի ասուլիսը` «Ներքին և արտաքին հնարավոր զարգացումներ: Կառավարության նոր ծրագիր» թեմայով:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Հյուրն է ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության (հակակարկտային ծառայություն) տնօրեն Արմեն Կարապետյանը: Թեմա` «Հակակարկտային կայանները կարողանում են կանխել կարտկահարության վնասները: Ինչքանո՞վ են դրանք օգնում գյուղացու բերքի պահպանմանը»:

11:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Ձկնարտադրության ոլորտի խնդիրների եւ պետական աջակցության նոր ծրագրի մասին կխոսի Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

12:00-ին

«ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49)

Մայիսի 22-ին աշխարհը տոնում է Կենսաբազմազանության համաշխարհային օրը: Ակումբի հյուր, Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը կխոսի այն մասին, թե ինչ ներդրումներ է կատարել հիմնադրամը, ինչպիսի արդյունքներ են ստացվել երկարաժամկետ համագործակցության արդյունքում, հաջողվե՞լ է արդյոք պահպանել այն, ինչ մենք ունենք, թե կան էական կորուստներ:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Կենսաբազմազանության համաշխարհային օրվան ընդառաջ տեղի կունենա ասուլիս` «Սևանա լճի ձկնային պաշարների ներկա վիճակը» թեմայով: Ասուլիսի բանախոսն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ասուլիսի ընթացքում բանախոսը կանդրադառնա ոչ միայն Սևանի ձկնապաշարների, այլև կենսաբազմազանության պահպանության խնդիրներին:

12:00-ին

«Նոյան տապան» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` նվիրված «Ես և նա» ռոք-օպերայի գալիք պրեմիերային (ըստ Նար-Դոսի համանուն պատմվածքի): Բանախոսներ. «Էպսիդոն» թատերախմբի գեղ. ղեկավար, ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյան, կոմպոզիտոր, «Այաս» ռոք-խմբի հիմնադիր Արթուր Միտինյան և One Armenia կազմակերպության անդամ Նոռա Կեյսերյան:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Ռաֆիկ Պետրոսյանը և Սոս Գիմիշյանը: Թեմա՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահՋեյմ Ուրլիքի` ԼՂՀ հիմնախնդրի և Սարսանդի ջրամբարի շուրջ հայտարարությունները. ՄՄ` ՀՀ-ԼՂՀ սահման»:

13:00-ին

«Անալիտիկ» ակումբում

Հյուրն է ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանը: Թեմա` «Կառավարության 2014-2017 թթ. գործունեության ծրագրի նախագիծը. կրկնություններ, բացթողումներ»:

13:00-ին

Երևանի քաղաքապետարանում

Տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի մամուլի ասուլիսը:

13:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Թեմա` «Ներկա տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն և կառավարության ներկայացրած ծրագիր»:

13:00-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5)

Տեղի կունենա աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը։ Կմասնակցեն Երևանի ավագ դպրոցների աշակերտական ինքնավարության մարմինների, ավագ դպրոցների մանկավարժական խորհուրդների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ: Համաժողովին ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

14:00-ին

ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34)

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը կհանդիպի լրագրողներին: Հանդիպման թեման Հարևանության ներդրումային գործիքն է` ԵՄ համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում: Հանդիպումների ձևաչափը ոչ պաշտոնական է և առանց լուսաբանման (off-the-record)` խրախուսելու բաց քննարկումը որպես երևույթների առավել խորքային իմացության հնարավորություն:

16:30-ին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանը մեր տունն է» ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի փառատոնին: Ասուլիսից անմիջապես հետո` ժամը 17:00-ին, կբացվի դեկորատիվ-կիրառական արվեստի իրերի ցուցահանդես և տեղի կունենա ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ համերգ:

17:00-ին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (Րաֆֆու 57)

Տեղի կունենա Candoco ներառական պարային խմբի մասնագետների դասընթացը Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է, և նրանց աջակցությամբ Հայաստանում կձևավորվի առաջին ներառական պարային խումբը: Մայիսի 11-ից 24-ը Հայաստան են այցելել Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոն և պարուհի Վիկտորիա Մալինը` աշխատելու հայ մասնակիցների հետ: «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, բրիտանահայ համայնքը, «Այբ դպրոցը» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան