Մայիսի 20-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

08:45-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի կողմից /Մհեր Մկրտչյան 5/

Կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ մայիսի 20-21-ը «Ռոսիա» հյուրանոցում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը: Նիստի պաշտոնական բացմանը, ժամը 10:00-ին, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱՊՀ անդամ-պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն: Ժամը 11:00-ին տեղի կունենա ասուլիս:

09:00-ին

Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ)

Կմեկնեն Գյումրի, որտեղ ժամը 11:00-ին, Գյումրու «Ֆոտոն» վարժարանում Samsung Electronicsընկերությունը կբացի ինովացիոն տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած դասարան։ Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

10:00-ին

«Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում

Մայիսի 20-ին, 21-ին և 29-ին կանցկացվեն Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումներ: Քննարկումները կազմակերպվում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի» հետ համագործակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը, Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

«Լրացավ Լաչինի ազատագրման 22 տարին. ինչո՞ւ չի լուսաբանվում և ինչո՞ւ են թաքցնում ազատագրման մանրամասները» թեմային կանդրադառնան «Հետախույզ վետերանների միություն» ՀԿնախագահ Սուրեն Կարապետյանը եւ պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

11:00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա «Հայաստանը արտաքին քաղաքական նոր շրջափուլում» թեմայով քննարկում: Բանախոսներն են.Արսեն Խառատյանը ՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, Արմեն Աղայանը՝ քաղաքագետ, «Հայազն» կուսակցության անդամ: Բանախոսները կանդրադառնան վերջին օրերին տեղի ունեցած արտաքին քաղաքական նոր զարգացումներին՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, Երևանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններին:

11:00-ին

«Հայփոստ»-ի թիվ 10 փոստային բաժանմունքում (Հանրապետության հրապարակ)

Տեղի կունենա հայազգի խորհրդային հետախույզներին նվիրված նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը: Մարմանը կմասնակցեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին` տիկին Գոհար Վարդանյանը, հետախուզության այլ վետերաններ, ՀՀ ԱԱԾ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, «Հայփոստ»-ի և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությունը:

11:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Տեղի կունենա «Մոբայլ հավելվածների ցուցահանդես 2014 և Pitching ներկայացումներ» թեմայով մամուլի ասուլիս։ Ասուլիսին կմասնակցեն` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն ԲագրատԵնգիբարյանը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրենԵվա Հյուսյանը, «էմ լաբ էկա»-ի տնօրեն Մարիամ Դավթյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կխոսի ՀՀ արտաքին քաղաքականան զարգացումների մասին:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մամուլի ասուլիսը: Բանախոսը կանդրադառնա մարտի 1-ի դեպքերին:

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Մամուլի ասուլիսի թեման է` «Ամեն տարի գարնանը օձերը ակտիվանում են: Շատացե՞լ են արդյոք խայթոցների դեպքերն այս տարի: Ի՞նչ անել, երբ օձը խայթել է»:

13:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Հյուրն է Բժիշկ-համաճարակաբան Կարինե Քոչարյանը: Թեմա` «Ջրծաղիկի ակտիվացում, օդակաթիլային վարակների կանխարգելում»:

13:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Տեղի կունենա «Հայ կերպարվեստը և կինոարվեստը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում» թեմայով մամուլի ասուլիս։ Մամուլի ասուլիսին կմասնակցեն նկարիչ Նարեկ Ավետիսյանն ու ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։

13:00-ին

«Peoplemeter» մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan)

Տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Տաթևիկ Հարությունյանի և երգչախմբի սաների մամուլի ասուլիսը` Եվրոպայում կայանալիք շրջագայության վերաբերյալ։

14:00-ին

Մոսկվայի տանը /Արգիշտի 7/

Տեղի կունենա Հայաստանի ազգային արխիվի եւ կառույցի ռուս գործընկերներիերի հետ կազմակերպած «Հայերը Մոսկվայում. պատմական ուղի» խորագրով ցուցադրությունը:

15:00-ին

Հայաստանի գրողների միությունում

Տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս Վարդան Դեւրիկյանի ծննդյան 50-ամյակին նվիրված ցերեկույթ:

17:00-ին

Շ.Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ)

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը կներկայացնեն իրենց արտադրանքն ու հմտությունները: Կգործի նաև տեղեկատվական տաղավար, որտեղ կներկայացվեն Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության վերաբերյալ իրազեկող նյութեր և թեմատիկ լուսանկարների ստենդներ: Ցուցահանդես-վաճառքին հրավիրված են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան