Մայիսի 17-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

Մեկնում Երեւանից

Աղվերանի համալիրում մայիսի 17-18-ը լրագրողների համար կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում` ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) գործընթացի վերաբերյալմանրամասներ ներկայացնելու համար: Տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաները, բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված փորձագետները կներկայացնեն կատարված ուսումնասիրությունները, կխոսեն բարեփոխումների նպատակի,ակնկալվող արդյունքների մասին, կպատասխանեն հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը հրավիրվում ենկամ տնտեսական կամ համայնքային խնդիրներ լուսաբանող լրագրողները: Մայիսի 18-ին, ժամը 14:00-ին վերադարձ Երեւան: Հանդիպումը լուսաբանման համար չէ, այն զուտ տեղեկացման նպատակ ունի, սակայն ցանկության դեպքում լրագրողները կարող են նաեւ նյութեր պատրաստել: Կեցությանեւ կազմակերպչական այլհարցերի համար լրատվամիջոցներին խնդրում ենք տեղեկացնել զանգահարելով` 511 328, 511 326 հեռախոսահամարներով:

09:30-ին

Օպերայի եւ բալետի թատրոնի դիմացի մայթի` «Կոզիրյոկ» սրճարանի դիմացից

Միկրոավտոբուսը կշարժվի Էջմիածին, որտեղ մայիսի 16-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կշարունակվի «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողովը:

10:00ց

Բոլոր թանգարաններում

Մայիսի 17-ին եւ 18-ին կկայանան «Թանգարանների գիշեր» եւ «Թանգարանների միջազգային օր» միջոցառումները: Մայիսի 17-ին, ժամը 10:00-24:00-ը` «Թանգարանների գիշեր» եւ մայիսի 18-ին, ժամը 10:00-18:00-ը` «Թանգարանների միջազգային օր» ծրագրերը:

10:40-ին

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում

Տեղի կունենա ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը: Ժողովի օրակարգ. ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշռի եւ ֆինանսական հաշվետվության հաստատում, անկախ աուդիտորական ընկերության զեկույց, հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատում եւ այլ հարցեր:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը` «Մայիսի 18-ին ՌԴ-ում կայանալիք դեմոկրատական ուժերի լայնամասշտաբ ցույցերն ու հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումները: Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ» թեմայով:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջինյանը և Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը: Մամուլի ասուլիսի թեման է` «Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: Հայաստանում գործող թանգարանների հիմնախնդիրը. ի՞նչ է ցույց տալիս այցելուների վիճակագրությունը»:

11:30-ին

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում (Գայի 1փ.)

Կմեկնարկեն Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա միջոցառումները: Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի մեկնարկի կապակցությամբ տեղի կունենա հանդիպում ԵՄ պավիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ: ԵՄ պատվիրակության ղեկավարը կներկայացնի Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա կարևոր իրադարձությունները և այդ կապակցությամբ կպատասխանի լրագրողների հարցերին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները հրավիրվում են ներկա գտնվելու նաև Տեղեկատվական ցուցահանդեսին և արվեստի աշխատանքների ինստալացիայի` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ: Տեղի կունենա նաև բացօթյա համերգ` Գյումրիի Թատերական հրապարակում: Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա շրջանակում մայիսի 17-24-ը միջոցառումներ կանցկացվեն նաև Երևանում և Կապանում:

11:30-ին

Մամուլի շենքի մոտից /Արշակունյաց 2/

Մամուլի համար նախատեսված ավտոբուսը կշարժվի դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ կմեկնարկի Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ տոնական միջոցառում: Կտեղադրվեն հանրահայտ ֆուտբոլիստների մանեկեններ: Կներկայացվի նաև Հայաստան եկող զբոսաշրջիկների համար պատրաստված` օդանավակայանի նոր հոլովակը: Միջոցառմանը կմասնակցեն Բրազիլիայի և Արգենտինայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչներ, օդանավակայանի ղեկավարությունը:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը: Մամուլի ասուլիսի թեման է` «Հոգեկան և սեռական առողջության խնդիրները հայկական ընտանիքներում»:

12:00-ին

«Դինամո»մարզադահլիճում

Կկայանա բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: Սա վրացի բռնցքամարտիկների պատասխան այցն է Հայաստան:

13:00-ին

ԵՊԼՀ 2-րդ մասնաշենքում /Թումանյան 42/

Տեղի կունենա հայ ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, ԵՊԼՀ շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի Գևորգ Վարդանյանի կինը` ԵՊԼՀ շրջանավարտ, Մարտական կարմիր դրոշի շքանշանակիր Գոհար Վարդանյանը: ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ` ԵՊԼՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գոհար Վարդանյանին կպարգևատրի ԵՊԼՀ բարձրագույն պարգևով` ԵՊԼՀ Ոսկե մեդալով: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև ԵՊԼՀ-ի` Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցելու են նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի թեմի առաջնորդ, ԵՊԼՀ շրջանավարտների միավորման նախագահ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և այլ պատվավոր հյուրեր:

18:00-ին

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում

Տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշերվան» նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակում «Հայաստանի բնության պետական թանգարան»-ում կներկայացվի «Արվեստի շունչը Մեսրոպյան տառերում» խորագրով ցուցահանդեսը և տեղի կունենա համերգ` Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգային ծրագրով հանդես կգան նաև Երևանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան