Մայիսի 16-ի միջոցառումների անոնս

13 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

Օպերայի եւ բալետի թատրոնի դիմացի մայթի` «Կոզիրյոկ» սրճարանի դիմացից

Միկրոավտոբուսը կշարժվի Էջմիածին, որտեղ մայիսի 16-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով: Մայիսի 17-ին, ժամը 09:30-ին` միկրոավտոբուսը կշարժվի Օպերայի եւ բալետի թատրոնի դիմացի մայթի` «Կոզիրյոկ» սրճարանի դիմացից:

09:00-ին

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի համաժողովների դահլիճում

ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» «Թվինինգ» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է համաժողով` նվիրված օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը:

09:30-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

Կշարունակվի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը:

10:00-ին

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (Աճառյան 1)

Տեղի կունենա Կարգավար-օպերատորների ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի բացումը, աղետների ռիսկի նվազեցման բնագավառում միջազգային գործընկերների հետ, կկատարի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

10:00-ին

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան դահլիճում (7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ)

Մայիսի 16-17-ը տեղի կունենա առաջին միջազգային թաթագիտական գիտաժողովը: Կովկասյան պարսիկներին կամ թաթերին նվիրված առաջին միջազգային գիտաժողովի նպատակն է լայն ակադեմիական շրջանակում քննել իրանական այս ժողովրդի պատմության, լեզվի, կրոնական հավատալիքների, մշակույթի, ազգագրության և մարդաբանության հիմնահարցերը: Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով կխոսի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի մասին:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը: Ասուլիսին կմասնակցի նաև պատասխանատու անձնակազմը: Թեմա` «Ջրամատակարարում. 2014թ. անելիքներն ու հեռահար ծրագրերը»: Ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող նյութեր:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Հյուրերն են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Թեմա` «Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ. այս տարի ե՞րբ և ինչպե՞ս է նշվելու «Թանգարանային գիշեր» միջազգային տոնը»:

11:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կխոսի Մայր Աթոռի թանգարաններում կայանալիք ծրագրերի մասին:

11:00-ին

«Անալիտիկ» մամուլի ակումբում

Հյուրերն են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, կենտրոնի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը և կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը: Թեմա` «Յուրաքանչյուր տարվա մայիսի 3-րդ կիրակի օրը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և Հայաստանը: ՞Ինչ պատկեր ունենք այսօր»:

11:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս ավտովարորդների մասնակցությամբ: Թեմա՝ «Ավտովարորդները բողոքում են, որ քաղաքապետարանը չի արձագանքում և չի լուծում իրենց կողմից ամիսներ շարունակ բարձրացրած հարցերը. հարցերին տրվում են պատասխաններ, սակայն՝ ո՜չ լուծումներ»:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Թեմա` «Ի՞նչ ռիսկեր է պարունակում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, արդյոք այն չի՞ հանգեցնի հերթական գնաճի»:

12:00-ին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում

Տեղի կունենա նիստ: Նիստի օրակարգում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը: Հանձնաժողովը կհրապարակի նաև իր որոշումը, որն առնչվում է մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում 492 վերելակների սպասարկման վճարի բարձրացման խնդրին:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հյուրերն են՝ «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահՀրանտ Եղիազարյանը, «Փոխադրողների միության» փոխնախագահ Հարություն Առաքելյանը, երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը: Թեմա՝ ««Վաղը» հնարավոր է քաղաքային տրանսպորտը չաշխատի. ահազանգում են ուղևորափոխադրողները` նշելով ոլորտի չլուծված խնդիրները»:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

«Հունան Համբարյանը մեղադրվում է անչափահաս Դավիթի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ: Հնչած մեղադրանքները որակվում են գիտակցաբար սուտ մատնություն, որը քրեորեն պատժելի արարք է, մարդու անձնական կյանքի գաղտնիության կոպիտ ոտնահարում: Գործը նախաքննության փուլում է» թեմային կանդրադառնան Հունան Համբարյանը եւ փաստաբան Խաչատուր Մարոզյանը:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրն է Թովմաս Պողոսյանը: Թեմա` «Վարդատոնի 100-ամյակ»:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Թեմա` «Ֆրանսիայի Նախագահի այցի տնտեսական արձագանքները` հայկական բիզնեսի տեսանկյունից»:

13:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Տեղի կունենա «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությո՞ւն, թե` բարգավաճում» թեմայով Մոսկվա-Երևան-Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջը։ Միջոցառումը նվիրված է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան։

13:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա տարածաշրջանային փորձագետ,հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի և Թուրքիայի «Ժողովուրդների դեմկոկրատական կուսակցության» նախագահՆվարդ Բաքըրջըօղլուի ասուլիսը: Թեմա՝ «Թուրքիայի քաղաքականության մեջդավանափոխ հայերի ներգրավվածության հարցը»:

13:30-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կխոսի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

14:00-ին

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում /Խանջյան 11/

Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը անդամակցելու նոր իրավատնտեսական հարաբերությունների ու պահանջների շրջանակներում ՀՀ ԱԱՊ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչությունը` ի դեմս ղեկավարների, կվավերացնեն համագործակցության նոր համաձայնագիր: Համագործակցությունը վերաբերում է երկու երկրների միջպետական ավանդական կապերի, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և միջտարածաշրջանային գործակցության զարգացմանը։

14:00-ին

«Էրեբունի Պլազա» բիզնես համալիրում

Տեղի կունենա ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի կողմից կազմակերպվող 4-րդ PR-կոնֆերանսը: Այն իրենից ներկայացնում է նոր և արդյունավետ PR ֆորմատ, որն առավելապես ուղղված է բիզնես սեկտորին: PR կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 40 առաջատար կազմակերպություններ` իրենց ղեկավար կազմով:

14:00-ին

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ա դահլիճում

Կկայանա ՀՖՀ 2-րդ կուրսիուսանողների կողմից իսպաներենով բեմադրվող`Ռոբերտո Արլտի «Անմարդաբնակ կղզին»պիեսի և Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը:

15:00-ին

«Ամերիաբանկ»-ի գլխամասային գրասենյակում /Գրիգոր Լուսավորիչ 9/

Տեղի կունենա «Ժամանակակից բիզնես միջավայր» մրցույթի ամփոփում եւ մրցանակաբաշխություն:

15:00-ին

Գրողների միության տանը

տեղի կունենա Ռուսաստանի Գրողների միության անդամ Գոհար Ռշտունու ստեղծագործական երեկոն և«Спасенный Римом. Кардинал Григор Агаджанян» ռուսալեզու գրքի,պատմվածքների,«Бабушкины пословицы»նովելների և«Грозгья ягоды винной» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը։

17:00-ին

Մոսկվայի տանը

Տեղի կունենա ռուս պոետ Վլադիմիր Իսայչևի ստեղծագործական երեկոն:

18:30-ին

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում (Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ)

ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին /հեղինակներ` Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան/:

19:00-ին

«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում (Պուշկին 10/6)

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպում է ցուցահանդես «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով: Միջոցառմանը կցուցադրվեն հայ և թուրք կանանց կողմից ներկայացված լուսանկարներ/նկարներ:

19:00-ին

JOSE համալիրում

Տեղի կունենա երգահան Կարեն Գրիգորյանի նոր` «Լուռ անջատում» ձայնասկավառակի և App.Store-ում արդեն հասանելի, սմարթֆոնների համար նախատեսված հեղինակի պաշտոնական` Kavin Grig հավելվածի շնորհանդեսը: Վերջինը բացառիկ երևույթ է մեր իրականության մեջ, նոր մոտեցում նաև հեղինակային իրավունքների պաշպանության հարցում:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան