Մայիսի 15-ի միջոցառումների անոնս

15 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

«Էրեբունի պլազա» հըուրանոցի «Էրեբունի» սրահում

Կովկասի ինստիտուտը` Կովկասյան ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ, անցկացնում է «Կովկաս-2013» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կամփոփի 2013 թվականը Կովկասում: Կքննարկվեն Հարավային Կովկասի միջազգայնորեն ճանաչված և դե-ֆակտո գոյություն ունեցող պետությունների հիմնական միտումները, Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

09:30-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

Կմեկնարկի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

10:00-ին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում

ՀՀ վարչապետը կմասնակցի Բուհերի եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովին:

10:00-ին

ՀՀ ԱԺ 334 սենյակում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության հետ կազմակերպում է մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ աշխատանքային մասնագիտական քննարկում:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը և ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը: Թեմա` «Ղարաբաղի խնդիր, «Կուտային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունում»:

11:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Ներքին և արտաքին քաղաքական անցուդարձին կանդրադառնա քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Թեմա` «Մայիս-վայիս. ինչո՞ւ չի կարելի ամուսնանալ մայիսին: Սնահավատությո՞ւն, թե` հիմնավորված փաստարկներ: Տոմարագետի բացատրությունները»: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն թեմային առնչվող նյութեր:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա հոգեբան Միհրդատ Մադաթյանի, սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի և ԱՀԹ Բյուրականի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի մամուլի ասուլիսը` «Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, ժամանակակից ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ: Ընտանիքի սեռական, հոգևոր ու հոգեկան էթիկան եւ այս բաղադրիչների դերն ու պահպանման մեթոդները» թեմայով:

12:00-ին

Ազգային ժողովում

Կմեկնարկի հերթական արտահերթ նիստը, որի ընթացքում քվեարկության կդրվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:

12:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Ֆրանսիայի Նախագահի այցի, տնտեսական նոր համագործակցության եւ արտաքին քաղաքական զարգացումների շուրջ կխոսի ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս: Թեմա` «Նախախորհրդարանը ստեղծել է Արդարության ատյան. Ատյանի առաքելությունը և գործառույթները»: Բանախոսներ. Արդարության ատյանի անդամներ Ալեք Ենիգոմշյան, Հրանուշ Խառատյան: Բանախոսները կխոսեն Արդարության ատյանի` որպես Հայաստանում անցումային արդարադատության սկզբունքով գործող այլընտրանքային դատական մարմնի ձևավորման մասին:

12:00-ին

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 125 դպրոցում (Պարույր Սևակի 89)

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը կազդարարեն «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղի մեկնարկը:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Վարդան Բոստանջյանը: Թեմա` «Տեխնոպարկերի ճակատագիրը. ի՞նչ զարգացումներ և օրենքի ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՏՏ ոլորտում»:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

«Սահմանափակ կարողություններով անհատների աջակցության ծրագիր` նրանց ընտանիքներին աջակցության միջոցով» թեմային կանդրադառնան Երևանի քաղաքապետի սոցիալական հարցերով օգնական Սամվել Մերթարջյանը, Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Մայիսի 15-ը Ընտանիքի օրն է: Հայ ընտանիքի կերպարի պահպանման ու տեսակի առանձնահատկությունները» թեմայով: Հյուրերն են ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր-Պարթև քահանա Մուրադյանը, «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը կխոսի ձկնաբուծության ոլորտի նոր զարգացումների մասին:

12:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Թեմա` «Առաջիկա ծրագրեր»:

13:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Ֆրանսիայի Նախագահի այցի քաղաքական և տնտեսական արձագանքները»:

13:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Վրեժ Զատիկյանը, Դանիել Իոնիսյանը, Գայանե Առուստամյանը: Թեմա` « «NO Putinism» նախաձեռնություն. սատարում Ռուսաստանում կայանալիք ակցիաներին»:

13:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրերն են սոցիալական հոգեբան Հռիփսիմե Պետրոսյանը, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Արտակ Խաչատրյանը: Թեմա` «Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, ժամանակակից ընտանիքի սոցիալ հոգեբանական հիմնախնդիրներ»:

13:00-ին

«Էրեբունի Պլազա» հյուրանոցի 9-րդ հարկում

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը, «Հաշմանդամություն ունեցող անձանց ֆորմալ և ոչ ֆորմալ մասնագիտական կրթության խթանում` նրանց ինքնահաստատման և անկախության ձեռքբերման նպատակով» ծրագրի շրջանակում կազմակերպում է ծրագրի մասնակից, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես:

14:00-ին

Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցում /Ավան վարչ. շրջան, Աճառյան փող.1-ին նրբ.,15 շենք/

Հայաստանի «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ն և Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցը հրավիրում են մասնակցելու ՀՀ-ում 2014 թ.-ն «Ընտանիքի տարի» հռչակելու կապակցությամբ կազմակերպված «Ընտանիք» թեմայով նկարների ցուցահանդեսի և շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրում-մրցանակաբաշխությանը: Բացման խոսքով և շնորհավորական ուղերձներով հանդես կգան ԿՀԽ նախագահ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը և թիվ 124 դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը:

14:30-ին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում

Տեղի կունեա միջբուհական մարզամշակութային Ունիվերսիադա` «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» խորագրով Ունիվերսադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ունիվերսադան կազմակերպել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը:

15:00-ին

«10-ից 10» հրաձգարանում (Դավիթասեն վ/շ)

«Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի հետ իրականացնում է աննախադեպ մի ծրագիր, որն ուղղված է միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող հաշմանդամ երեխաների բուժմանը: Ծրագրի առաջին փուլի մեկնարկը կտրվի բուժման հիպոթերապիայի (ձիաբուժություն) կուրսն սկսելով:

15:00-ին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (դահլիճ թիվ 2)

Տեղի կունենա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպանների կողմից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.03.2014թ. կայացված դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկումը:

16:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Education USA կրթական-խորհրդատվական կենտրոնը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի հետ կազմակերպում է հերթական Education USA կրթական ցուցահանդեսը: Փենսիլվանիայի, Միչիգանի, Բոստոնի, Յուտայի, Հարվարդի և այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտները անձամբ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:

16:30-ին

Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում /Եզնիկ Կողբացի 69/

Կկայանան Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ ՓԳՀ «1 Ընտանիք» քարոզարշավի շրջանակում կազմակերպվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերը և մրցանակաբախշության հանդիսավոր արարողությունը: Լրագրողները կարող են մասնակիցների /նրանց մեջ են սիրիահայ` Քեսաբից, Հալեպից, Դամասկոսից, իրաքահայ, աֆրիկացի փախստականներ և ապաստան հայցողներ, գերմանացի, պարսիկ, հոլադացի, ֆրանսիացի ֆուտբոլիստներ/ հետ հարցազրույց անցկացնել:

16:30-ին

Ազատության հրապարակում

Կկայանա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 15- ամյակին նվիրված ֆլեշ-մոբ`300 սաների մասնակցությամբ: Ֆլեշ-մոբի կարգախոսն է` «Մենք ենք ապագան մեր երկրի...»: Միջոցառմանը մասնակցելու են նաև սաների ծնողները, դպրոցի աշխատակիցները, հյուրեր:

17:00-ին

«Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի ցուցասրահում (Մադոյան 9)

Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և UNESCO-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի «Ես սիրում եմ Հայաստանը» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը, որը կազմակերպել է «Բարի կամք» կազմակերպությունը: Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի բուժման կարիք ունեցող և անապահով ընտանիքների երեխաներին: Նախքան ցուցահանդես-վաճառքը բոլոր հյուրերի հետ կանցկացվի հետաքրքիր տուր «Մեգերյան կարպետ» գործարանում: Միջոցառման հյուրերի ցանկում են պետական, քաղաքական, հասարակական և մշակույթի ներկայացուցիչներ:

17:00-ին

ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնի ցուցասրահում (Ամիրյան 26)

Թատրոնի աջակցությամբ տեղի կունենա բեմանկարիչ Վահագն Թևանյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի անվանի գործիչներ, արվեստագետներ, ուսանողներ: Կցուցադրվեն Վ.Թևանյանի 2-րդ բեմանկարչական կուրսի ուսանողների կոմպոզիցիոն աշխատանքները, մանրակերտները:

19:00-ին

«ԱրտԲրիջ» սրճարանում

«Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնության շրջանակում` Ջոն Օսբորնի ստեղծագործություններից կընթերցեն գրողներ Հասմիկ Սիմոնյանը, Արմեն Օհանյանը և Հովհաննես Թեքգյոզյանը: Հանդիպումը կվարի Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Բրիտանական խորհուրդն արդեն չորրորդ տարին է, ինչ միանում է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը: Այս տարի միջոցառմանը միացել են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Երևանի մետրոպոլիտենը, Հայ գրականության հիմնադրամը և «Արտբրիջ» սրճարանը:

19:00-ին

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում

Կներկայացվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների կողմից կազմակերպված` Մոլիերի «Երևակայական հիվանդը» կատակերգությունը:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան