11 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
14 մայիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:30-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Դվին»սրահում |
Տեղի կունենա ազգային համաժողով` «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական ծրագրի թեմայով: Ողջույնի խոսքով և ներածական զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհթել Հալլիստեն: Համաժողովում կքննարկվեն ավագ դպրոցներում և բուհերում ԵՄ կենտրոնի կրթական ծրագրի փորձնական ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: |
|
10:00-ին |
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում /Մուտքը` Տերյան 72/ |
Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը կներկայացնի «Հայ-չեխական գրական կապեր» խորագիրը կրող ցուցադրություն, որը բաղկացած է հետևյալ բաժիններից` չեխերեն գրականություն, հայ գրողները` չեխերեն, չեխ գրողները` հայերեն: |
|
11:00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Կկայանա տեսակամուրջ` «Եվրասիական ինտեգրում` Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» թեմայով։ Միջոցառման կազմակերպիչը Եվրասիական հաղորդակցային կենտրոնն է` «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի աջակցությամբ։ |
|
11:00-ին |
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում |
Նշանակված է Արաբկիր ԲԿ-ում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստ: |
|
11:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
«Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բռնությունների, տեղահանության և բնաջնջումի քաղաքական էությունը. ինչի՞ է հանգեցնելու տիրող իրավիճակը» թեմային կանդրադառնան գնդապետ, «Նվիրյալ մահապարտներ» կազմակերպության համանախագահ Գեորգի Ասատրյանը, պատմաբան Արմեն Կարապետյանը և Հայ գրողների միավորման նախագահ Պայծառ Զանյանը: |
|
11:00-ին |
Peoplemeter մամուլի ակումբում (Best Western Congress հյուրանոց) |
Հյուրն է պատմաբան-քաղաքագետ Գագիկ Համբարյանը (Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկ. ինստիտուտի դասախոս): Թեմա` «Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը. հրադադարից 20 տարի անց: Փաստեր և փաստաթղթեր, որոնցով ապացուցվում է, որ Ադրբեջանը դեռ 1993-1994թթ. ճանաչել է Լեռնային Ղարաբաղը` որպես հակամարտության կողմ»: |
|
11:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրերն են ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և հոգեբան Աննա Բադալյանը: Մամուլի ասուլիսի թեման է` «Մայիսի 15-ին աշխարհը նշում է Ընտանիքի միջազգային օրը: Հայկական ընտանիքի մոդելի մրցունակությունը ժամանակակից աշխարհում: Որքանո՞վ են պահպանվում հայկական ընտանիքի գլխավոր արժեքները և ազգաբնակչության պատկերը թվերով»: |
|
11:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ (մայիսի 15) տեղի կունենա մամուլի ասուլիս: Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն» ՍՊԸ տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի ընտանիքի ամրապնդման, նրա անհատականության և հասարակական դերի բարձրացման, մյուս կողմից` ընտանիքի թուլացման, ապահարզանների թվի աճի, համատեղ կյանքի ու հետաքրքրությունների նվազման խնդիրների հետ կապվածտվյալներ: |
|
11:00-ին |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում |
Դատավոր` Մ.Մակյանի նախագահությամբ կշարունակվեն լսումները «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցով` ընդդեմ հետաքննիչ Հարթենյանի որոշման` քրեական գործ չհարուցելու համար: Խոսքը «Յունիբանկի» վարչության նախագահ Վ.Աթայանի դեմ քրեական գործ չհարուցելու մասին է: Հայցը ներկայացնում է փաստաբան Հայկ Ալումյանը: |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Թեմա` «Աստղաբանական կանխատեսումներ մոտակա աշխարհաքաղաքական փոփոխությունների և փուլերի վերաբերյալ»: |
|
11:00-ին |
«Դինամո» մարզական կազմակերպության ճեմասրահում (Վարդանանց 69) |
Կկայանա մամուլի ասուլիս` «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի և «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի մասնակցությամբ: Կներկայացվի աննախադեպ նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամների սոցիալական ներառմանը սպորտի միջոցով: Մասնակից կազմակերպությունները կկնքեն համագործակցության հուշագիր` ի նշան համատեղ կայուն և արդյունավետ գործունեության: |
|
11:30-ին |
«Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում |
Կկայանա սոցիալական ինտեգրված կենտրոնների մասին քննարկում, որին կմասնակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Արտեմ Ասատրյանը: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ (մայիսի 15) տեղի կունենա ասուլիս: Թեմա` «Առողջության դերը ընտանիքիպահպանման գործում»:Բանախոսներ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյան,կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Գայանե Հովակիմյան եւ կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյան: |
|
13:00-ին |
Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից |
Բրիտանական խորհուրդն արդեն չորրորդ տարին է, ինչ միանում է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը: Դերասան Արսեն Գրիգորյանը մետրոպոլիտենի չորս կայարանում կընթերցի հատվածներ բրիտանական գրականությունից: Ընթերցումները կմեկնարկեն ժամը 13.00-ին, «Բարեկամություն» կայարանից, կշարունակվեն ժամը 14.00-ին` «Երիտասարդական» կայարանում, ժամը 15.00-ին` «Հանրապետության հրապարակ» կայարանում, Ժամը 16.00-ին` «Զորավար Անդրանիկ» կայարանում: Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ընթերցանությանը զուգահեռ կհնչեն Արման Ամպի հենց այս միջոցառման համար գրված ստեղծագործությունները: Ժամը 17.00-ին, Հյուսիսային պողոտայում, ինչպես Բրիտանիայում, կմատուցվի թեյ, որին զուգահեռ Հայ գրականության հիմնադրամի ներկայացուցիչները կընթերցեն բրիտանացի գրողների ստեղծագործությունները: |
|
14:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում /Արամի 1/ |
Կկայանա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Հիշողության կավ» և Իրանի Իսլամական Հանրապետությունում պարսկերենով հրատարակված «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: |
|
14:00-ին |
Հայաստանի գրողների միության կլոր սրահում |
Տեղի կունենա բանավեճային ակումբի հերթական քննարկում` «Գրականությունը դասագրքերում» թեմայով: |
|
15:00-ին |
Ռուսական արվեստի թանգարանում /Իսահակյան 38/ |
ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում տեղի կունենա մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ելույթ կունենա Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Մեծ նկարչի կյանքն ու գործունեությունը կներկայացնի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը: |
|
16:00-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում |
DAAD տեղեկատվական կենտրոնը Երևանում 10 տարեկան է: DAAD կրթաթոշակակիրները ՀՀ-ում իրենց ծրագրերն իրականացնելուց հետո, կզեկուցեն արձանագրված արդյունքների մասին: Դեռևս 1860թ. սկսած հայ գիտնականները, հետազոտողները, ուսանողները կրթություն են ստացել Գերմանիայում: Միջոցառմանը մասնակիցներին կողջունեն ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: |
|
16:00-ին |
Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում /Եզնիկ Կողբացի 69/ |
Կշարունակվեն Փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվող ֆուտբոլի առաջնության 4-օրյա խաղերը` տեղացի, փախստական, սիրիահայ և տարբեր ազգերի երիտասարդներից կազմված 14 ֆուտբոլային թիմերի կողմից: |
|
17:00-ին |
Հայաստանի նկարիչների միությունում |
Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը հրավիրում է լուսաբանելու նախկին Վարշավյան պակտի երկրների շարքում առաջին ազատ ժողովրդավարական ընտրությունների 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը, որը կրում է «Ազատության ուղիներ. ամեն ինչ սկսվեց Լեհաստանում» խորագիրը: |
|
18:15-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Տեղի կունենա բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի շնորհանդեսը: «Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: |