10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 մայիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
10:00-ին |
Կենտրոնական բանկի գլխավոր մուտքի մոտից |
Կմեկնեն Արմավիր, որտեղ ժամը 11:00-ին մարզպետարանի շենքում (Արմավիր, Աբովյան 71) ՀՀ ԿԲ-ն կազմակերպում է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսի բացումը: |
|
10:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» և «Մասիս» սրահներում /միաժամանակ/ |
Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովի շրջանակում կկայանա /միաժամանակ/ երկու կլոր սեղան-քննարկումներ: Առաջին կլոր սեղանը կընդգրկի քննարկումներ«Առևտուր և ծառայություններ» թեմայով: Ելույթ կունենան ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարները: Երկրորդ կլոր սեղանը կընդգրկի քննարկումներ «Ենթակառուցվածքներ և սարքավորումներ»թեմայով: Ելույթ կունենան ՀՀ փոխվարչապետը, ՀՀ քաղաքաշինության նախարարը, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին առևտրի նախարար պարոն Ֆլեուր Պելերին: Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովը կազմակերպում է Զարգացման հայկական գործակալությունը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Համաժողովի հովանավորներն են՝ Երևանի կոնյակի գործարանը և «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: |
|
11:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրն է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Մամուլի ասուլիսի թեման է` «Ռազմաքաղաքական վերջին զարգացումները տարածաշրջանում. Ֆրանսուա Օլանդի այցը Բաքու և Երևան»: |
|
11:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
Հյուրերն են գնդապետ, «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Կորյուն Ղումաշյանը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը և ազատամարտիկ Վանյա Բալայանը: Թեմա` «Մայիսին լրանում է ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի 20-րդ տարին: Ի՞նչ ունենք 20 տարի անց. համաձայնագրի էությունը»: |
|
11:00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/ |
Հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Թեմա` «Մաքսային միության ռիսկերը․Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ապրանքաշրջանառության ծավալների աճի վերաբերյալ»: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրն է Գնահատմաբ և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Թեմա` «Դպրոցական ավարտական և միասնական քննություններ»: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ, «Լեռնային պար» քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Դվին» հյուրանոցի համար պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Ալեքսանյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և բանաստեղծ, բան.գիտ.դոկտ., ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: Թեմա` «Լեռնային պար» քանդակի շուրջ բարձրացած աղմուկից անցել է 1 տարի. ի՞նչ է փոխվել այդ ընթացքում: Մտավորականների մտահոգությունները. խնդիրներ և ակնկալիքներ»: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
«Եվրոպայի օրվա» տեղեկատվական շաբաթին ընդառաջ տեղի կունենա Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի մամուլի ասուլիսը: ԵԽ ներկայացուցիչը կանդրադառնա Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությանը, կառույցի` Հայաստանի հետ համագործակցության հետ կապված օրակարգային հարցերին: |
|
12:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` «Դիտարկումներ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ուղղությամբ վերջին զարգացումների մասին»: |
|
12:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի 20 ամյակին կանդրադառնա օդաչու, հրամանատար Միշա Անդրեասյանը: |
|
12:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս` «Հյուսիսային Իրաքում արմատական իսլամիստների հարձակումների հետևանքով 7 եզդի է սպանվել և մասսայական տեղահանության ենթարկվել 4000 եզդի: Այս տարածքները Իրաքի վիճելի գոտում են, այն չի պաշտպանվում իրաքյան բանակի կողմից և եզդիները ստիպված ինքնապաշտպանական ջոկատներ են ձևավորում: Միջազգային հանրությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում այս փաստի վրա, որը ցեղասպանության բացահայտ օրինակ է» թեմայով: Հյուրն է «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են հոգեբան Սամվել Խուդոյանը և նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Թեմա` «Ի՞նչ է դեպրեսիան, արդյոք այն հիվանդությո՞ւն է, թե ոչ: Հնարավո՞ր է կանխարգելել ընկճախտը և ինչպե՞ս դուրս գալ դրանից»: |
|
13:00-ին |
Հայաստանում գտնվող Ինժեներական ինստիտուտի հարկի տակ |
Ֆրանսիայի Նախագահ Ֆ.Օլանդի այցի շրջանակում ինստիտուտի Ֆրանսիայի գործընկեր բուհերի ներկայացուցիչները կկազմակերպեն պաշտոնական մամուլի ասուլիս: Կներկայացվեն Հայաստանում նոր ձևավորված ֆրանսիական ինժեներական ինստիտուտի կրթական ծրագրերի առանձնահատկությունները, մասնավորապես, ֆրանսիական ինժեներական կրթության մոդելը, աշխատաշուկային պահանջներին համահունչ կադրերի պատրաստման ռազմավարության առանձնահատկությունները: |
|
13.00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի ասուլիսը: Թեմա՝ «Հրադադարից 20 տարի անց. լուծված և չլուծված խնդիրներ»: |
|
13:00-ին |
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում |
Տեղի կունենա450 տարվա ավանդույթներ ունեցող Բեռլինի պետական նվագախմբի,դարաշրջանի խոշորագույն դիրիժոր և դաշնակահար` Դանիել Բարենբոյմիմամուլի ասուլիսը:Համերգը կկայանա մայիսի 13-ին, ժամը 20:00-ին,«Արամ Խաչատրյան» համերգասրահում: |
|
14:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Ռում» սրահում |
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը կանցկացնեն «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես կգա ԳՏՀՎԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Շնորհանդեսին կմասնակցեն վերլուծաբաններ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ լրագրողներ: |
|
14:00-ին |
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում /Արաբկիր, Հր.Ներսիսյան 3/ |
Տեղի կունենա «Քաղաքացիական կրթության բացատրական բառարան»-ի շնորհանդեսը, որին կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: |
|
15:30-ին |
Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում /Եզնիկ Կողբացի 69/ |
Կշարունակվեն Փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվող ֆուտբոլի առաջնության 4-օրյա խաղերը` տեղացի, փախստական, սիրիահայ և տարբեր ազգերի երիտասարդներից կազմված 14 ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ: |
|
18:00-ին |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հյուրերի մասնակցությամբ. դերասան Սերժ Ավեդիքյան, ռեժիսոր Ռոման Բալայան, գլխավոր հովանավոր «Աֆինա Պալադա» ընկերությունների միության նախագահ Հայկ Մաղաքելյան, հովանավոր «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Ֆրենսիս Ժելիբտեր, «Հայակ»-ի նախագահ Գեւորգ Գեւորգյան: |
|
18:00-ին |
Մոսկվայի տան ցուցասրահում |
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը հրավիրում է լուսաբանելու «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» բարի կամքի դեսպաններ Ինգա և Անուշ Արշակյանները, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը: Միջոցառման ընթացքում նախատեսվում է «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» լրագրողական նյութերի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: |