Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 2-ին կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին կներկայացվի ավելի քան հիսունաշխատանք՝ քաղաքային բնանկարներ, հայկական թեմաներ, Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, «Գիր թե արծիվ» հսկայական եռանկարը, ինչպես նաև՝ սրբապատկերային գործեր (անդրադարձ Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» և Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին):

Ժան Կազանջյանի փարիզյան շրջանի ստեղծագործությունը չի հարում արվեստի որևէ ուղղության. արվեստագետն ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր` Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը: Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է ուշագրավ խորություն:

Ժան Կազանչյանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 27-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում