Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները. Գալուստ Սահակյան

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանին պատահական չէ առաջադրել վարչապետի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հովիկ Աբրահամյանը բավական լուրջ քաղաքական կենսագրություն ունի և շատ օպերատիվ գործունեություն է ծավալել այս տարիներին ցանկացած խնդրի վերաբերյալ»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը դիտարկվում է նաև որոշակիորեն քաղաքական ուժերի հետ կապված աշխատանքում՝ քննարկումներում, հանդուրժողականությամբ, կոնֆլիկտներ լուծելիս: «Այնպես որ, և' քաղաքական իմաստով, և' որպես տնտեսության վերահսկող անձնավորություն, նա հստակ ձևով կկարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք նրա առջև դրվել են»,- ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում ապրիլի 13-ին հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում