Սպորտ

Ինձ միշտ հիացրել է Զիդանի խաղը. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Ինձ միշտ հիացրել է Զիդանի խաղը. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հետևել է Զինեդին Զիդանի խաղերին:

«Այո, իմ ֆուտբոլային կուռքը եղել է Զինեդին Զիդանը և դեռ մանկուց: Ինձ միշտ հիացրել է Զիդանի խաղը, և այն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել: Սակայն ես երբեք չեմ կրկնօրինակել նրան: Ես նման եմ Մխիթարյանին, ունեմ իմ սեփական ոճը և գոհ եմ դրանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Championat կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում