Մշակույթ

Երևանում անցկացվեց թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին նվիրված գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան հետ նախաձեռնել է գիտական համաժողով, որը նվիրված է թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանատնից, համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, Մշակույթի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Հայաստանի գիտության ազգային ակադեմիայի գիտաշխատողներ, ինչպես նաև ԵՊհ ուսանողներ:

Միջոցառման շրջանակում ելույթներով են հանդես են եկել Թուրքմենստանից ժամանած գիտնականներ: Համաժողովն աչքի է ընկել հետաքրքիր զեկույցներով, որոնք նվիրված են Մահթումկուլի Ֆրագիի արվեստին, ով մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թուրքմենական, այլև թյուրքալեզու գրականության զարգացման գործում: Նրա անմար ստեղծագործությունները դարձել են համաշխարհային քաղաքակրթության անբաժանելի մասը:

Զեկուցողները հատկապես ընդգծել են, որ Մահթումկուլիի ստեղծագործ հանճարի հիմքում ընկած է եղել նրա մեծ հայրենասիրությունը, բարձր հումանիստական գաղափարները և արդարության հաղթանակի նկատմամբ անխափան հավատը, որոնք արծարծված են պոետի ստեղծագործություններում:

Ընդգծվել է , որ Մահթումկուլին արծարծել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, իմաստությունը, գիտությունը, գիտելիքը: Մասնակիցների խոսքով, միջոցառումն ապացուցում է, որ մեծ է եղել պոետի ձգտումը արտացոլել կյանքի իրականությունը, բացահայտել կենցաղի էությունը և ներկայացնել այն ժամանակակիցներին և սերունդներին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Մահթումկուլիին նվիրված ֆիլմ, որին հաջորդել է մտածող-պոետի ստեղծագործությւոնների հայերենով ժողովածուհի շնորհանդեսը:

Մահթումկուլիի ստեղծագործությունները հայերեն լույս են տեսել1959 և 1983 թվականներին: Ներկայիս ժողովածուն նախորդներից տարբերվում է նրանով, որ ներառում է ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև նոր թարգմանություններ:

Համաժողովը և հայերեն ժողովածուհի շնորհանդեսը կատարվում է Թուրքմենստանի նախագահի նախաձեռնությամբ` Մահթումկուլիի տարվա շրջանակում:

Հայերեն Русский

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում