Մշակույթ

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսորԱրտաշես Հովհաննիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել է «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն» , «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ: Նա Հայաստանում առաջինն է ստեղծել ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տևական ժամանակ:

Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծել է Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում