«Բարեկամությունը» Ֆրանսիա կտանի հայկական պարը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի համար 2014 թվականը կարող է դառնալ բուռն ստեղծագործական տարի: Հայաստանյան բեմերում բազմաթիվ ելույթներին զուգահեռ` անսամբլն այս տարի հունիսի վերջին կմեկնի Ֆրանսիա և այնտեղ հանդես կգա մի շարք համերգներով:

«Հունիսի 28-ին կմեկնենք Ֆրանսիա և երկրի Փարիզ, Լիոն, Մարսել քաղաքներում 4 համերգներով ելույթներ կունենանք: Օրեր առաջ հենց այնտեղ եմ եղել, տեսել եմ համերգասրահները: Փայլուն սրահներ են, որոնցում ելույթ են ունենում մեծ թատրոնների ստեղծագործական կոլեկտիվները: Հեղինակավոր բեմերի վրա ելույթ ունենալը շատ պատասխանատու է: Մենք այժմ ծրագիր ենք պատրաստում, որպեսզի կարողանանք պատվով հաղթահարել այս պատասխանատու համերգները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը:

«Բարեկամությունը» Ֆրանսիա կմեկնի 40-հոգիանոց կազմով: «Ես չեմ սիրում 10-15 հոգով արտասահման գնալ` ուղղակի գնացած լինելու համար: Չեմ սիրում կիսատ համերգներ տալ: Խումբը շատ լավ աշխատում է, պատրաստվում ենք և բոլորը գիտակցում են, որ հյուրախաղերը շատ պատասխանատու են»,-պարզաբանեց Մեհրաբյանը:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարը համոզված է, որ իրենց ելույթները նախատեսված են ոչ միայն տեղի հայ հանդիսատեսի, այլև օտարազգիների համար: «Հրավիրողների նպատակը հենց օտարներին ցույց տալն է, որ Հայաստանում նման արվեստ կա: Համերգի տոմսերն այնտեղ արդեն իսկ վաճառվում են»,-ընդգծեց Նորայր Մեհրաբյանը:

Ֆրանսիայի շրջագայությունից հետո «Բարեկամությունը» կմեկնի Իսրայել` մասնակցելու միջազգային պարային փառատոնի, որից հետո Իսրայելում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հանդես կգա համերգներով:

«Անցյալ տարի մենք Սանկտ-Պետերբուրգում մասնակցել ենք «Ֆոլկլորից մինչև մոդեռն» միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակին: Այնուհետև հանդես ենք եկել Մինսկում և Սանկտ Պետերբուրգում`հայկական մշակույթի օրերի շրջանակում»,-վերհիշեց Մեհրաբյանը և հավելեց, որ շրջագայությունները շարունակական բնույթ են կրելու, և հայկական պարը հավուր պատշաճի կներկայացվի նաև օտար ափերում:

«Մենք այսօր ունենք ֆինանսական ամուր հիմքեր, քանի որ մեզ աջակցում են Վիվասել-ՄՏՍ-ը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Շնորհակալ ենք նրանց աջակցության համար»,-եզրափակեց անսամբլի գեղարվեստական ղեկավարը:

1987 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ‹‹Բարեկամություն›› անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավեց իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը և սերը դեպի պարարվեստը դարձան անսամբլի հաջողության գրավականը: 2008թ. համույթին շնորհվեց ‹‹Վաստակավոր կոլեկտիվ›› կոչումը:

«Բարեկամությունն» իր 27-րդ համերգաշրջանը բացեց փետրվարի 27-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգով:

Հայերեն English Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս