Կյանքից անժամանակ հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ, փետրվարի 18-ին 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացած Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին` Շահումյան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ընկերները և հարազատները Թևանյանին վերջին անգամ հրաժեշտ կտան փետրվարի` 21-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական տեխնիկումը, ապա, 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: 1981-83թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս: 2009թ.-ից Վ. Թևանյանը աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես գլխավոր նկարիչ:

Վ. Թևանյանը Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ-ի ամենամյա «Արտավազդ» մրցանակի կրկնակի դափնեկիր:

Թևանյանը ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Երևանի պատանի հանդիսատեսի, «Համազգային» և «Գոյ» փորձարարական թատրոններում: Վ. Թևանյանը ձևավորել է շուրջ 40 ներկայացում: Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումները: Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ