Հայաստանի կառավարությունը գումար է հատկացրել Գոշավանքի վերականգնումը շարունակելու համար

3 րոպեի ընթերցում

ՏԱՎՈՒՇ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պատմական հոգևոր ու մշակութային կենտրոն Գոշավանք վանական համալիրի վերականգնողական աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են: Դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով փետրվարի 7-ին համալիր այցելեց վարչապետ Տիգրան Սարգասյանը: Մասնավորապես վերականգնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի ծածկերը, իսկ Մխիթար Գոշի դամբարանը հիմնանորոգվում է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ փոխվում են եկեղեցու և գավթի ծածկերի հին քայքայված ծածկասալերը, հեռցվում` տանիքի լիցքի և քարերի մեջ աճած բուսածածկույթը:

Վերականգնողական աշխատանքների իրականացման ադյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել և ամրացվել են նաև դամբարանի հիմքերը: «Վանական համալիրի վերականգնման աշխատանքները գնահատվում են 280 միլիոն դրամ, նախորդ տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16, իսկ այս տարի 15 միլիոն դրամ»,- ասաց Սամուելյանը: Նրա խոսքով` վերականգնումը կրում է պաբերական բնույթ և իրականացվում համաձայն հատկացվող գումարների:

Տիգրան Սարգսյանը փետրվարի 6-ին այցելեց նաև Հաղարծինի վանական համալիր, վարչապետը շրջեց համալիրում, ծանոթացավ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Հաղարծինի վանական համալիրը վերակառուցվել էԱրաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի ղեկավար Շեյխ Դոկտոր Սուլթան Ալ Քասսիմիի հովանավորությամբ, ով աշխատանքներն իրականացնելու համար 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել:Հաղարծինը`10-րդ դարիհայկական վանքային համալիր է Տավուշի մարզում` Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա