ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ապաստան տալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում սիրիացի փախստականների հետ կապված բանաձեւի քննարկման ժամանակ, ի թիվս այլ երկրների, Հայաստանին եւս շնորհակալություն են հայտնել փախստականներին ապաստան տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, Եվրոպայում կարեւորում են, որ ԵԽ անդամ եւ ոչ անդամ բազմաթիվ երկրներ աջակցել եւ ապաստան են տրամադրել սիրիացի փախստականներին:

ԵԽԽՎ-ն միաձայն ընդունել է սիրիացի փախստականների վերաբերյալ բանաձեւը, որին կողմ են քվեարկել նաեւ հայկական պատվիրակության երկու պատգամավորներ Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) եւ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ): Բանաձեւով նախատեսվում է, որ ԵԽ անդամ երկրները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, Սիրիայի հարեւանները պետք է սիրիացիների համար հեշտացնեն վիզաների եւ կեցության իրավունքի տրամադրման ընթացակարգը: Պատգամավորները եվրոպական երկրներին եւ Սիրիայի հարեւան երկրներին կոչ են արել հաստատել մեծ թվով սիրիացիների ապաստան տված երկրներից նրանց վերաբնակեցման ծրագիրը, հնարավոր է, Եվրոպական խորհրդի զարգացման բանկի օգնությամբ, եւ ֆինանսական այդ կառույցին խնդրել «քննարկել անհատույց միջոցներ հատկացնելու հարցը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործունեության աշխուժացման նպատակով: Վեհաժողովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԵԽ անդամները սիրիացի փախստականների հարցով միասնական քաղաքականություն չունեն:

Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ: Նրանք բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի փոքր մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով` հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին:

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ