Մշակույթ

Ռուսական նոր ֆիլմ` հայկական «Որոգայթ» քրեական դրամայի հիման վրա

1 րոպեի ընթերցում

Ռուսական նոր ֆիլմ` հայկական «Որոգայթ» քրեական դրամայի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռեժիսոր Սերգեյ Կորոտաևը նոր ֆիլմ է նկարահանել` հիմնվելով հայկական «Որոգայթ» սերիալ վրա: Նույնիսկ անունն է նույնական` ֆիլմը կոչվելու է «Ловушка»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսականkino-teatr.ruկայքը, ֆիլմերի սցենարական հիմքը ևս նույնական է: Քաղաքային քրեական կլանի առաջնորդին հաջողվում է դադարեցնել քրեական պատերազմները, միևնույն ժամանակ ինքն արդեն որոշել է «հետ կանգնել գործերից» և դրանք փոխանցել երիտասարդ և հանդուգն օգնականներին: Նրանք բավականին արագ կարողանում են կրկնապատկել կլանի եկամուտները, սակայն իրենց ագրեսիվ գործողություններով առաջացնում են քրեական աշխարհի մնացած հատվածի դժգոհությունը:

Հանգստի անցնելու «կնքահոր» երազանքը չի կարող իրականանալ. նա ստիպված է կրկին միջամտել` խաղաղությունը պահպանելու նպատակով: Սակայն խաղաղությունը ոչ բոլորին է ձեռնտու: 12 տարի բանտում անցկացնելուց հետո քաղաք է վերադառնում մեկ այլ հայտնի քրեական հեղինակությունը, ով պատրաստ է ցանկացած գնով վերադարձնել կորցրած դիրքերը:

Քրեական դրամայի ժանրի այս ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ուկրաինայում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013թ-ի հոկտեմբերի 21-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում