ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
-Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը:
-Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ: Իհարկե, հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում:
Նախ, եթե իրապես սերունդների համերաշխության գործող համակարգն էր մեր լուծումը, ապա անհասկանալի է, թեինչու էր նախագահ Քոչարյանը, 2008թ.փետրվարի 29-ին, ամփոփելով իր նախագահության տարիները ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները նշում որպես նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը (http://armenpress.am/arm/print/450582/):
Երկրորդ, եթե նախագահ Քոչարյանի կողմից վավերացված 2005-2006թթ. կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, ապա 2008-ի նոյեմբերին ընդունված կառավարության որոշման մեջ սերունդների համերաշխության սկզբունքն ավելի առարկայական տեղ ու դեր ունի:
Մասնավորապես, արդեն իսկՀՀկառավարությանկողմից2005թվականիապրիլի28-ինընդունվածN 666-Ն որոշման մեջ (որն ի դեպ վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից)հստակորեն նշվում էրպարտադիր կուտակայինբաղադրատարրը՝
«Պարտադիրկենսաթոշակայինապահովագրություն(որոշակիժամկետիցորոշակիտարիքիանձանց համար`պարտադիրկուտակայինկենսաթոշակային ապահովագրություն),յուրաքանչյուրանձ,որը մասնակցումէայսհամակարգինունենումէիրանհատականհաշիվըևկենսաթոշակստանումայդհաշվում մինչևկենսաթոշակիտարիքըկուտակածիրսոցիալականպարտադիրվճարներիևկյանքիմիջին տևողությանհաշվարկիցելնելով»:
Իսկ ՀՀկառավարությանկողմից2006թվականիմայիսի26-ինընդունված N 796-Նորոշումը դա շատ ավելի հստակեցնում էր՝
«…Նորհամակարգնուժիմեջմտնելուպահին30տարինչլրացածքաղաքացիներըպարտադիրանցնումեն նորհամակարգին, 30-45տարիքայինխմբումգտնվողքաղաքացիներինտրվումէընտրությանիրավունք մնալուհինհամակարգումկամանցնելունորհամակարգ:Այստարիքայինխմբիքաղաքացիներընոր համակարգինանցնելուցհետոչենկարողերբևիցեվերադառնալհինհամակարգ: …»:
-Փաստորեն, ստացվում է, որ Քոչարյանը ստու՞մ է:
-Ես սուր գնահատականների կողմնակից չեմ, և ի տարբերություն այլոց մեր քաղաքական թիմի բառապաշարում անձնական վիրավորանքները տեղ չունեն: Ես շարադրում եմ փաստեր, որոնք, կարծում եմ, բավական խոսուն են, իսկ պարոն Քոչարյանի կողմից վավերացված կառավարության որոշումները բոլորին հասանելի են:
-Իսկ ինչպիսի՞ն են այն փոփոխությունները, որ տեղ գտան արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2008թ նոյեմբերինՀՀկառավարությանորոշման մեջև 2010թ. դեկտեմբերին ընդունված օրենքների փաթեթում:
-Նշեմ միայն երեք կարևորագույն հանգամանք.
1. 2006թ. նախատեսվում էր, որ աշխատողը պետք է իր աշխատավարձից 10 տոկոս վճարի պարտադիր կենսաթոշակային համակարգին, իսկ հետագայում ամրագրվեց 5 տոկոս աշխատավարձից կատարվող վճար և 5 տոկոս պետության կողմից համավճար:
2. Ամրագրվեց ստաժից կախված տարբերակված կենսաթոշակ, որը հաշվի է առնում նաև մինչև պարտադիր կուտակային համակարգին մասնակցությունը ձեռք բերված ստաժը:
3. 2008թ.՝ որպես գերակայություն ամրագրվեց ոչ միայն նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը՝ իր կուտակային բաղադրիչով, այլև հստակորեն ամրագրվեց կենսաթշակների հետևողական բարձրացման պարտավորությունները ներկայիս կենսաթոշակառուների և առաջիկա տարիներին կենսաթոշակի անցնող անձանց նկատմամբ:
-Պարոն նախարար, ելնելով Ձեր խոսքերից` ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը, այլ ոչ թե Ձեր կառավարությունը:
-Այո, պարոն Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը: