«Երևան շոու» ոսկեգործական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևան շոու» ոսկեգործական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներ քանակը նախորդ տարվա համեմատ եռակի աճել է` հասնելով 125-ի, ինչը վկայում է, որ երկու-երեք տարվա ընթացքում Հայատանը կդառնա ոսկերչական արտադրության և առևտրի կենտրոն։ Այս մասին այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ոսկեգործական երրորդ միջազգային «Երևան շոու 2013» ցուցահանդեսի և համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց Հայ ոսկերիչների միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:

«Ցուցահանդեսի դահլիճը լեցուն է գնորդներով, որ եկել են Ռուսաստանից, Ուկրաինային, Բելառուսիայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Նրանք տեղում կծանոթանան ոսկերչական արտադրանքնին և ձեռք կբերեն դրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գևորգյանը` կարևորելով Հայաստանում ոսկեգործական ավանդույթների վերականգնումը։

Նրա խոսքով` «հիմա մենք ցանկանում ենք այնպես անել, որ արտասահմանում ապրող հայ ոսկերիչները սիրահարվեն իրենց հայրենիքին և ստեղծագործեն հայրենիքում»,- ընդգծեց նա:

Ցուսահանդեսին առաջին անգամ է մասնակցում թուրքահայ ոսկերիչ Քամել Պոլաթը։ Նա նշեց, որ Հայաստանում ոսկեգործությունը դեռ զարգանալու բավական տեղ ունի, սակայն, հույս հայտնեց, որ հայերը դեռ կվերականգնեն իրենց տեղը համաշխարհային ոսկերչության մեջ։ «Թուրքիան մեծ առաջընթաց է ապրել տեխնոլոգիական առումով։ Այնտեղ աշխատելն ավելի հեշտ է, սարքավորումները հնարավորություն են տալիս մեծ քանակությամբ արտադրանք ստանալու։ Հայաստանն այդ առումով դեռ զիջում է իր դիրքերը, սակայն, վստահ եմ, որ աշխատասիրության և համառության դեպքում կարելի է հասնել այդ մակարդակին։ Կարծում եմ` Հայաստանը որոշակի խնդիրներ ունի լուծելու նաև մաքսային ձևակերպումների առումով»,- նշեց թուրքահայ ոսկերիչը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28-31-ը Հայ ոսկերիչների միությունը (AJA-Armenian Jewellers Association`ամբողջ աշխարհի հայ ոսկեգործներին միավորող կազմակերպություն է) ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացնում է ոսկեգործական երրորդ միջազգային «Երևան շոու 2013» ցուցահանդեսը և համաժողովը:

Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի վերջին. այդ ամսվա վերջին կիրակի օրն արդեն երկրորդ տարին Հայաստանում նշվում է Ոսկեգործի օրը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ.-ի առաջին կիսամյակում երկրում թողարկվել է 9 մլրդ 763 մլն դրամի ոսկերչական արտադրանք՝ կամ 32,3 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում