Փաստ մեկնաբանությամբ

Ժողովրդավարությունը Թուրքիայում սխալ է մեկնաբանվում. պատմաբանի գնահատականը Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցին

5 րոպեի ընթերցում

Ժողովրդավարությունը Թուրքիայում սխալ է մեկնաբանվում. պատմաբանի գնահատականը Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում Թուրքիային քննադատության արժանացրած հիմնական կետը վերաբերում է ՍտամբուլիԳեզիզբոսայգում ծավալված իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսում այս մասիննշեցՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

«Զեկույցում քննադատության համար պատճառ էր հանդիսացել թուրքականոստիկանությանոչ իրավաչափ և անհամաչափ արձագանքըկատարվածին:Տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զոհերի ու վիրավորների քանակը ստվեր է նետել զեկույցի ընդհանուր դրական տրամադրվածության վրա»,- ասաց պատմաբանը: Նրա խոսքով`Գեզի զբոսայգու հարցում քննադատաբար նշվում է, որթուրքական իշխանությունները ըմբոստացող երիտասարդության և ցուցարարների հետ երկխոսության գնալու հնարավարությունը մերժելեն:«Զեկույցում նվում է, որ ժողովրդավարությունը սխալ է մեկնաբանվում Թուրքիայում և այն միայն խորհրդարանական մեծամասնություն չի ենթադրում»,- ընդգծեց բանախոսը:

Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում սուր քննադատություն կա նաև կիպրոսյան հարցում:«Քանի դեռ Թուրքիայում մերժում են Կիպրոսի գոյությունը և Կիպրոսի հետ հարաբերությունների հաստատումը, բանակցությունների ութ փաթեթներն այդպես էլ կմնան սառեցված»,- կարծիք հայտնեց Տեր-Մաթեւոսյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա նշեց, որ եթե 2000-2009 թթ. հստակ նշվում էր, որ հայ-թուրքական սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, ապա այս տարվա զեկույցում նման ձևակերպում այլևս չկա, այլ փոխարենը նշվում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվել:«Կարծում եմ, որ սա ընդհանուր բացթողում է նաև մեր արտաքին գերատեսչությունների կողմից, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն նախկին ձևակերպումը վերադարձնելու ուղղությամբ: Եվ ավելին` հավելեն նաև այն ձևակերպումը, որով կնշվի, որ Թուրքիան տնտեսական, քաղաքական և հեռահաղորդակցության շրջափակման է ենթարկել Հայաստանին»,- շեշտեց պատմաբանը:

Այս տարվա զեկույցում բացակայում էր նա անցյալ տարի առաջին անգամ անդրադարձ ստացած ծպտյալ հայերի հարցը: Փոխարենընշված է, որ ի տարբերությունում նախորդ տարիների` այժմ Թուրքիայում գնալով ավելի շատ է քննարկվում հայկական խնդիրը, ինչպես նաև ավելացել է ապրիլի 24-ին անցկացվող միջոցառումների թիվը:

Այն, որ զեկույցն առավել շատ դրական գնահատականներ է պարունակում, Տեր-Մաթևոսյանըպայմանավորեց նրանով, որ փաստաթուղթը Եվրահանձնաժողովի կողմից թուրքական իշխանություններին ուղղված ուղերձ էր, որով վերջիններս պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերեն երկրում իրականացվող բարեփոխումների նկատմամբ:

«Իհարկե Թուրքիան բազմիցս ակնարկել է, որ Եվրամիությունը իրենց համար միակ այլընտրանքը չէ և իրենք հետաքրքրված են նաև Համագործակցության շանհայյանկազմակերպությամբ, Եվրասիական միությամբ, սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիան Եվրամիության համար կարևոր տնտեսական գործընկեր է»,- հավելեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության հարցին, ապա զեկույցում նշվել է միայն այն, որ դատական գործն ուղարկվել է վերաքննության:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողը նշեց, որ դրական գնահատականի Թուրքիան արժանացել է իրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երկարատև հորդորներից հետո ապրիլից մեկնարկած օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման, ժողովրդավարացման փաթեթի համար:

«Սեպտեմբերի 31-ը Թրդողանի` ժողովրդավարության փաթեթը հրապարակելն ամենևին էլ պատահական չէր ընտրված, որովհետև սեպտեմբերի 30-ը Եվրահանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրն էր, և նա այդ օրն ընտրել էր այն նպատակով, որ գալիք զեկույցում հնարավոր լիներ խուսափել գերազանցապես բացասական քննադատությունից»,- պարզաբանեց Տեր-Մաթեւոսյանը` հավելելով, ժողովրդավարացման փաթեթի իրականացման համար Թուրքիային դեռ անհրաժեշտ են օրենսդրական մեծածավալ և իրավական նորմատիվ այլ ակտեր: Եվրահանձնաժողովի աչքում հարևան երկիրն աչքի է ընկել նաև տնտեսական բարեփոխումների և քրդերի հետ բանակցությունների ակտիվացման համար:

1991 թվականից ի վեր Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվող զեկույցների նպատակն է Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներին օգնելը և համապատասխանեցնել սեփական օրենսդրությունը Եվրամիության կողմից սահմանված չափանիշներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում