Մշակույթ

Մարտուն Իսրայելյանի 75-ամյակը կնշվի հոբելյանական համատեղ համերգով

2 րոպեի ընթերցում

Մարտուն Իսրայելյանի 75-ամյակը կնշվի հոբելյանական համատեղ համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Մենակատարների պետական անսամբլը հոկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կնշեն կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգին կմասնակցեն մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Գոհար Ազիզյանը (մեցցո-սոպրանո) և Գառնիկ Ենգիբարյանը թավջութակ): Միջոցառման ընթացքում կհնչի Իսրայելյանի Capriccio անսամբլի համար ստեղծագործությունը: Երեկոյի մուտքն ազատ է:

Հայաստանի պետական կամերային նվագախմբիգեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը,Մենակատարների պետական անսամբլինը`Զավեն Վարդանյանը:

Մարտուն Իսրայելյանը ծնվել է 1938թ. մարտի 25-ին Լենինականում: 1964թ. ավարտել է Գյումրու երաժշտական ուսումնարանը, 1969թ.` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ` սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգչախմբի, հոբոյի, ֆլեյտայի, դաշնամուրի, թավջութակի, ջութակի համար և այլն: Նրա երաժշտությունը կատարվել է բազմաթիվ երկրներում: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Դասավանդում է կոմսերվատորիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում