«Եվրասիանեթ»-ն անդրադարձել է հայ եզդիների`Իրաքի իրենց եղբայրներին օգնելու խնդրանքին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ եզդիները դիմել են պաշտոնական Երևանին` խնդրելով միջազգային կազմակերպությունների ուշադրությունըհրավիրելԻրաքում բնակվող իրենց եղբայրների խնդիրների շուրջ:Հետևելով «Արմենպրես»-ի`Հայաստանի եզդիները կառավարությունից կխնդրեն օգնել Իրաքում ապրող իրենց եղբայրներին օգոստոսի 14-ի հրապարակմանը` «Եվրասիանեթ» կազմակերպություննանդրադարձել է Իրաքում բնակվող եզդիներին և նրանց խնդիրներին:
«Հայաստանը աջակցում և օգնություն է տրամադրում Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած հայկական համայքնի անդամներին: ՀՀ մի շարք քաղաքացիներ այժմ ցանկանում են, որ Երևանը նաև օգնի մեկ այլ պատերազմական գոտում` Իրաքում գտվող իրենց հարազատներին»,- գրում է կայքը:
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Սաշա Սուլթանյանըհայտարարել էր, որ իրենք պատրաստվում են դիմել ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին, որպեսզի գերատեսչություններն,իրենց լծակներն օգտագործելով, միջազգային կառույցներում բարձրացնեն եզդիների հարցը և կանխեն կոտորածները:
«Իրաքում մեր եղբայրներին կոտորում են: Քուրդիստանի և Իրաքի կառավարություններն Իրաքում ապրող եզդիներին ոչնչացնելու և նրանց տարածքներին տիրանալու նպատակ են հետապնդում»,- նշել էր Սուլթանյանը`հավելելով, որ 2007թ.-ին Իրաքում 4 եզդիական գյուղ է ոչնչացվել, ինչի հետեւանքով 1000 եզդի է սպանվել, իսկ կոտորածները մինչ օրս շարունակվում են:
«Եվրասիանեթ»-ի փոխանցմամբ` Իրաքի եզդիները բռնությունների են երթակվում ոգելից խմիչքներ վաճառելու համար:Իրաքի օրենսդրության համաձայն` միայն ոչ մուսուլմաններն ունեն ոգելից խմիչքների վաճառքով զբաղվելու իրավունք: Մի շարք զինված հարձակումներ են եղել ոգելից խմիչքի` քրիստոնյաներին և եզդիներին պատկանող խանութների վրա: