Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի շախմատի Չինաստանի ակումբային առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի շախմատի Չինաստանի ակումբային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ եւ Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը գոհ է իր արդյունքից Եվրոպայի առաջնությունում:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Մկրտչյանը, Եվրոպայի առաջնությունը բարձր վարկանիշ ունի, եւ նման մրցաշարում մրցանակային տեղ զբաղեցնելն արդեն իսկ առաջընթաց է:

«Եվրոպայի անհատական մրցաշարում մրցանակային տեղն ինձ հնարավորություն տվեց մասնակցել նաեւ աշխարհի առաջնությանը»,- ասաց շախմատիստուհին:

Շախմատիստուհին, խոսելով հետագա ծրագրերի մասին, ասաց, որ այսօր` օգոստոսի 9-ին մեկնում է Չինաստան` մասնակցելու Չինաստանի ակումբային առաջնությանը, որին զուգահեռ կնախապատրաստվի Եվրոպայի թիմային առաջնությանը` հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում:

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնությունում, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում