Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում հայերին կոդավորելը ապացուցում է, որ Թուրքիան հեռու է դեմոկրատիայից

5 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայերին կոդավորելը ապացուցում է, որ Թուրքիան հեռու է դեմոկրատիայից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելը ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդ պետության վարած ակնհայտ խտրականության վառ օրինակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 6-ին հրավիրված ասուլիսում ասաց իրավաբան, պատմաբան Արա Պապյանը: Նրա խոսքով`իր համար` որպես ՀՀ քաղաքացու, գաղտնի ծածկագրերերի առկայությունը մտահոգության տեղիք է տալիս:

«Ցավալի է, որ Եվրամիության դռները թակող երկիրը մարդու իրավունքների էական ոտնահարում է իրականացնում:Թուրքիան սեփական քաղաքացիների նկատմամբ միջազգային պարտավորությունները չի իրականացնում: Հարց է առաջանում, թե ինչպիսին կլինի իրավիճակը արձանագրությունների ընդունման դեպքում»,- նշեց պատմաբանը` հավելելով, որ նախկինում հայերի համար որպես ծածկագիր օգտագործվում էր «031» թիվը, հետագայում այն փոխարինվել է «2» գաղտնագրով:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ կատարվածն ամիջականորեն կապված է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված եւ մինչ այժմ շարունակվող սպիտակ ցեղասպանության հետ:«Օսմանյան կայսրության ժամանակ հայերին պարտադրում էին սպանվել կամ դառնալ մահեդական, քանի որ մահմեդականացված հայերն ավելի հեշտ էին ուծացվում:Ոչ թե անհատներ, այլ խմբեր էին մահմեդականացվում»,- պատմեց Շաքարյանը:

Թուրքագետի խոսքով` ժամանակակից Թուրքիան հայտարարում է, թե ցեղասպանության հետ կապ չունի, մինչդեռ իրականությունն այլ բան է ցույց տալիս:

«Հրանտ Դինքն էր ժամանակին պատմել, որ Թուրքիայում եղել են անգամընտանիքներ, որոնք մոռացել են, որ հայ են, սակայն, երբ կրոնափոխ հայ ընտանիքներից մեկի ծոռը դարձել է ազգայնական, նրան հեռացրել են պաշտոնից հայկական արմատների պատճառով»,- պատմեց Շաքարյանը: Ըստ նրա` սա ապացուցում, որ եթե անգամ թուրքաբնակ հայերն են մոռացել իրենց ծագման մասին, թուրքական պետությունը այս մասին երբեք չի մոռանում:

«Օսմանյան կայսրությունից սկսած այս մոտեցումը շարունակվում է առ այսօր: Սա զգայուն եւ խնդրահարույց թեմա է Թուրքիայում»,- ընդգծեց թուրքագետը: Նման խտրականության օրինակ էր նաեւ Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբունեցվածքի հարկի` հատուկ հարկի վճարման պարտադրանքը:Շաքարյանի կանխատեսմամբ` Թուրքիայի կողմից իրականացվող խտրական քաղաքականությանը ականատես դառնալու առիթներ դեռեւս շատ կլինեն:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը դեռ չի ավարտվել եւ այդ երկիրրը առիթը բաց չի թողնի նախորդ դարում իր ծրագրած ոճրագործությունը ավարտին հասցնելու համար:

Թուրքագետ, լրագրող Լիլիթ Գասպարյանիկարծիքով, գաղտնագրերի կիրառումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «դեմոկրատացում» ասվածը Թուրիքայում ձեւական է եւ իրականում այդ պետությունը տարիներ շարունակ ունեցել է ակնհայտ խտրական վերաբերմունք ազգային փորքամասնությունների նկատմամբ:

Նրա կարծիքով` կոդավորումը ոչ թե Հայաստանին, այլ հենց Թուրքիայի հասարակության պետք է զարմացներ, քանի որ իրենք են ապրում անտեղյակության մեջ:

Գասպարյանը ընդգծեց, որ ի տարբերություն թուրքական լրատվամիջոցների, հայկական ԶԼՄ-ներին չի հաջողվել օգտագործել այս փաստը միջազգային կառույցներից արձագանք ստանալու համար:Նա օրինակ բերեց, որ եթե նման բան տեղի ունենար Գերմանիայում հրեաների նկատմամբ, ապա այն լուրջ պատճառ կլիներ երկրում բարեփոխումներ իրականացնելու եւ գերմանական կառավարությանը նացիզմի մեջ մեղադրելու համար:

Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը, ով քննարկմանը միացել է Skype-ի օգնությամբ, պատմեց, որ Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրերի կիրառումը արձագանք է գտել նաեւ Թուրքիայի հայկական համայնքում:«Առավել տարեցները մտահոգված են, որ Թուրքիան իրենց դիտարկում է երկրորդական մարդ: Երիտասարդներն ավելի մեծ քննարկումներ իրականացրին սոցիալական ցանցերում եւ բացատրություն պահանջեցին պետությունից, սակայն` ապարդյուն»,-ասաց Նալչինը:

«Ակոս» պարբերականում օգոստոսի 1-ին հրապարակել է տեղեկությունն այն մասին, որ 1923 թվականից հետո Լոզանի պայմանագրով` փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. հայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների` «3»: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է «Ակոս» -ում տեղ գտածտեղեկատվությունը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում