Մշակույթ

Միջազգային կինոփառատոներին մասնակցած «Փասիան որսացողը» ֆիլմը կներկայացվի Երեւանում

4 րոպեի ընթերցում

Միջազգային կինոփառատոներին մասնակցած «Փասիան որսացողը» ֆիլմը կներկայացվի Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ անվանի գրողՎիլյամ Սարոյանի 105-ամյա հոբելյանին ընդառաջ մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» չորս մասերից բաղկացած լիամետրաժ ֆիլմը:Սարոյանի«Մաղադանոսի այգին», «Ծննդյան տոներից երեք օր անց»,«Կիսալուսնի ծովածոցը» եւ «Փասիան որսացողը» նովելները կմիավորվեն մեկ լիամետրաժ ֆիլմում:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանը նշեց, որ «Փասիան որսացողը» արդեն պատրաստ է, եւ ֆիլմի երեւանյան պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

««Փասիան որսացողը» ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Մոսկվայի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում, թեեւ մրցանակային տեղ չի զբաղեցրել, սակայն մեծ արձագանք է առաջացրել հանդիսատեսի շրջանում»,- պատմեց Զաքարյանը` հավելելով, որ չէր պատկերացնի, թե օտար հանդիսատեսը այդքան լավ կհասկանար Սարոյանի արվեստը:

Բացի դրանից, «Փասիանորսացողը» պատմվածքի հիման վրա նկարահանված կարճամետրաժ ֆիլմի դեմո-տարբերակը ներկայացվել էր մայիսի 16-27-ը Կաննի փառատոնի կինոշուկայում: Առաջիկա օրերին կմեկնարկեն նաեւ ֆիլմաշարինհամանուն «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի մոնտաժային աշխատանքները:

Սարոյանը Զաքարյանի ամենասիրած հեղինակներից է, ումմարդասիրական, լավատեսականաշխարհայացքն իրեն օգնել է հաղթահարել տարբեր դժվար իրավիճակներ իր կյանքում: «Ի տարբերություն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված այլ ֆիլմերի, այստեղ բոլորովին ուրիշ եւ, գուցե, անսովոր ընկալում է»,- պարզաբանեց ռեժիսորը: Նրա գնահատմամբ` չորս նովելները միավորող հիմնական թեման` հասունացման եւ հերոսների կյանքը փոխող գաղափարն է:

«Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի դերասանական կազմում են Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Սոնա եւ Անի Գալստյանները, այլ հայտնի եւ կինոաշխարհին դեռեւս անհայտ անուններ:

Կիսալուսնի ծովածոցնայն քաղաքի անունն է, որտեղ ծավալվում են ֆիլմի գործողությունները: Իրականում ֆիլմաշարինկարահանմանաշխարհագրությունն ընդգրկելու է հանրապետության գրեթե ամբողջ տարածքը: Դրանքիրականացվել են Երեւանում, Պտղնիում, Գառնիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, այլուր:

«Կիսալուսնի ծովածոցը»վերջնական արդյունքում կունենա մոտ 80 րոպե տեւողություն, որի ընթացքում կներկայացնի գավառական քաղաքում նոր կյանք սկսելու փորձեր կատարող հերոսներին,նրանց փոխհարաբերությունները`սարոյանական գրչին բնորոշ պարզ, միաժամանակ բովանդակալից ինտերնացիոնալ լեզվով:

Ֆիլմաշարի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանիազգային կինոկենտրոնին, «Պարալլելա Ֆիլմփրոդաքշն»ընկերությանը եւ հայտնի ռեժիսորական զույգին` ռեժիսոր Մարինա Զաքարյանին եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին, ովքեր դեռեւս 2009 թվականին հանդիսատեսի դատին են հանձնել «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Ֆիլում ամեն ինչ կլինի սարոյանական. ամենայն հավանականությամբ կհնչի Սարոյանի եւ իր զարմիկ` Ռոզ Բաղդասարյանի համատեղ «Արի իմ տուն» երաժշտությունը: Չորս ֆիլմերը հաջորդականությամբ նաեւ խորհրդանշում են տարվա չորս եղանակները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում