Քաղաքականություն

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Լեհաստանի Հանրապետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում: Համաձայնագրով նախատեսվում է սպառազինության, ռազմական հանդերձանքի, զինամթերքի, պահեստամասերի փոխադարձ մատակարարում, ռազմական նշանակության արտադրանքի համատեղ զարգացում և/կամ արտադրություն, ռազմատեխնիկական նշանակության ծառայությունների տրամադրում, վերապատրաստումը եւ այլն:

Նիստի օրակարգում նաեւ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրնախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծն է: Համաձայնագրի նպատակն է ամրաապնդել կողմերի միջև ավանդական բարեկամական կապերը և խթանել տնտեսական հարաբերությունները, մասնավորապես մի երկրի ներդրողների համար մյուսի տարածքում ներդրումների իրականացման տեսանկյունից: Որոշման նախագծում նշված է, որ նման ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը կխրախուսի կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը և կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը` ապահովելով արդար և հավասար վերաբերմունք ներդրումների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 26-ին: 2005-ի դեկտեմբերի 24-ին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Գալոյանը: 2010-ի մարտի 3-ին Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում