Քաղաքականություն

Ադրբեջանամետ հակահայկական բանաձեւը տապալվել է Բրազիլիայում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանամետ հակահայկական բանաձեւը տապալվել է Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի սկզբինհաղորդել էին իրենց երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` բրազիլական պատվիրակության հետ հանդիպումների մասին: Վերջինս գլխավորել են դաշնային պատգամավորներ Նելսոն Պելլեգրինոն եւ Կլաուդիո Կախան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բրազիլիայի հայ համայնքիEstacão Armeniaկայքի սյունակագիրպրոֆեսոր Ջեյմս Օննիկ Թամջյանը պարզաբանել է, որ Պելլեգրինոն եւ Կլաուդիո Կախան հանդիսանում են թուրքական լոբբիստներ: Նրանցից առաջինը իշխող կուսակցության անդամ է, երկրորդը` ընդդիմադիր դեմոկրատ: «Տարօրինակ է, որ երկու հակառակորդ կուսակցություններում այս հարցում գործում են միասնաբար»,-նկատել է Թամջյանը:

Բրազիլացի 2 պատգամավորները խոստացել են դիմում ներկայացնել իրենց երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովին, որով առաջարկում են Բրազիլիայի աջակցությունը Ադրբեջանին և պահանջում են հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից` վկայակոչելով ՄԱԿ-ի որոշ բանաձևեր:

Բրազիլահայ համայնքը նաեւ նշված կայքի միջոցով իրականացրել է իրազեկման լայն արշավ` հորդորելով քաղաքացիներին բողոքի ձայն բարձրացնել ադրբեջանական գաղափարախոսությամբ տարված այս երկու քաղաքական գործիչների և նրանց գործողությունների դեմ: Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը եւս բողոքի նամակ են հղել:

Արդյունքում, համաձայն Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի հաղորդած տեղեկատվության, խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակահայկական առաջարկ-պահանջը դուրս է բերվել օրակարգից: Ադրբեջանամետ դիմումը դուրս է բերվել նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգից, թեև, ըստ Թամջյանի, ռիսկ կա, որ հուլիսի 10-ին այն կրկին վերադարձվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում