Հասարակական

ՀԾԿ հանձնաժողովն սկսել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցի քննարկումը

2 րոպեի ընթերցում

ՀԾԿ հանձնաժողովն սկսել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը սկսեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների քննարկման նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվեց առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Հանձաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ օրակարգի երեք հարցերը վերաբերում են գազի սակագնին, 3-ը՝ էլեկտրաէներգիայի: Հանձաժողովի շենքի մոտ հավաքված քաղաքացիական ակտիվիստները վանկարկումներ են անում՝ փորձելով խոչընդոտել աշխատանքներին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի:Կառավարությունը հայտարարել է, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցումը:Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է համարել մեկ խորանարդ մետր գազի համար սահմանել 156 դրամ սակագին:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նախատեսվում է 7-8 դրամով:

Մայիսի 15-ի առավոտյան քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` գազի թանկացումը թույլ չտալու պահանջով, իսկ մայիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ բողոքի ցույցի ակտիվիստները խոչընդոտել էին քննարկումների անցկացումը հանձնաժողովում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում