Հունիսի 7-ին կորոշվեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում կքննարկվի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը: Նշված օրըժամը 11:00-ին նիստի օրակարգում ընդգրկված են բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը կքննարկի նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստի օրակարգում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկից առաքվող ջերմային էներգիայի սակագների մասին հարցը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է համարել մեկ խորանարդ մետր գազի համար սահմանել 156 դրամ սակագին: Մայիսի 15-ի առավոտյան քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` գազի թանկացումը թույլ չտալու պահանջով: Քաղաքացիները նախատեսում են բողոքի ակցիաները շարունակական դարձնել, ալիքը տարածել նաեւ մարզերում: Մայիսի 29-ին ակտիվիստները խոչընդոտել են գազի գնի հետ կապված քննարկումների անցկացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել