Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանցիներն Արցախի Շուշիի անունից Հունգարիայի Դյոնդոշ քաղաքի հետ կնքել են եղբայրության կեղծ հռչակագիր

2 րոպեի ընթերցում

 Ադրբեջանցիներն Արցախի Շուշիի անունից Հունգարիայի Դյոնդոշ քաղաքի հետ կնքել են եղբայրության կեղծ հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի Դյոնդոշ քաղաքի քաղաքապետարանն ադրբեջանական մի պատվիրակության հետ 2013թ-ի մայիսի 9-ին ստորագրել է ԼՂՀ Շուշի և Դյոնդոշ քաղաքների միջև եղբայրության կեղծ հռչակագիր: Այս մասին մայիսի 30-ին հրավիրված ասուլիսում ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը:

««Շուշի» բարեգործական հիմնադրամը կամ քաղաքի իշխանության ներկայացուցիչները հրավիրված չեն եղել այդ արարողությանը: Առաջին հայացքից պարզ է, որ ադրբեջանական քարոզչական մեքենան է աշխատել: Նրանք ոչ մի առիթ բաց չեն թողնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Շուշի բերդաքաղաքը ներկայացնեն որպես իրենցը և հայտարարեն, թե հայերն ագրեսոր են և ագրեսիա են դրսևորում»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Բակուր Կարապետյանը:

Իր փոխանցած տեղեկությունը Բակուր Կարապետյանըստացել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության աշխատակցի միջոցով` ոչ պաշտոնական հայտարարությամբ: «Ադրբեջանական կայքերից մեկում այդ հռչակագիրը տեղադրված է, իսկ մեր նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում: Ես բաց նամակով դիմել եմ Հունգարիայի Դյոնդոշի քաղաքապետ Լասլո Ֆարագոյին: Նամակում մանրամասն ներկայացրել եմ պատմական մի շարք ճշմարտություններ, որոնք հաճախ են խեղաթյուրված ներկայացնում մեր հարևանները»,-ասաց Կարապետյանը` հավելելով, որ ինքը Դյոնդյոշի քաղաքապետին հրավիրել է Շուշի` իրական կապ ու բարեկամական հարաբերություններ հաստատելու: Նա վստահ է, որ դա նաև դիվանագիտական քայլ կլինի, որը կմեղմացնի հայ-հունգարական լարված հարաբերությունները:

Մայիսի 9-ին նշվում է Շուշիի ազատագրման օրը: Դա հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ-ի մայիսի 8-ին ռազմավարական կարևոր նշանակության Շուշի լեռնաքաղաքում: Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին, Շուշին ազատագրվեց ադրբեջանցիներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում