Մշակույթ

Վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը համերգ կտա Երեւանում

3 րոպեի ընթերցում

Վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը համերգ կտա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակում մայիսի 16-ին տեղի կունենա Ռուսաստանից հրավիրված վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովի համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում բալալայկահար Անդրեյ Գորբաչովը նշեց, որ Հայաստանին եւ Ռուսաստանին մշտապես կապել են մշակութային կապերը, ինչը վառ ապացույցն է նաեւ կայանալիք համերգը:

«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս փառատոնին, որի շրջանակներում ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ: Համերգին ռուսական գործիքը կներկայացվի առաջին անգամ»,- ասաց բալալայկահարը: Նա նշեց, որ հաճախ հասարակական գիտակցության մեւ բալալայկան ասոցացվում է միայն ազգային երաժշտության կատարողականության հետ, մինչդեռ այս երաժշտական գործիքն ունի նաեւ այլ ժանրերում կիրառություններ:

Գորբաչովը նշեց, որ բալալայկան վերջին տարիներին մեծ տարածում է գտել նաեւ ԱՄՆ-ում, ուր այս գործիքը նվագում են ոչ թե ազգությամբ ռուսներ, այլ հենց բնիկ ամերիկացիներ:

Փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ ապրիլի 28-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում տեղի ունեցած նախորդ չորս համերգները արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Վստահ կարող եմ ասել, որ այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ, լուծված են»,- ասաց Շահինյանը` հավելելով, որ կայանալիք հինգերորդ համերգը իր տեսակով նորություն կլինի ունկնդիրների համար:

Համրեգին կմմասնակցի նաեւդաշնակահարուհի Նատալյա Շատոխինան, ով իր երախտագիտությունը հայտնեցհրավերի համար:

Ասուլիսի ավարտին հյուրերը երաժշտական կարճհամար կատարեցին լրագրողների համար:

Անդրեյ Գորբաչովը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակից: 2004 թվականից դասավանդում է Մոսկվայի Գնեսինների անվան ակադեմիայում:

Նատալյա Շատոխինան Ռուսաստանի հայտնի երաժիշտներից է: Սովորել է Դոնի Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիայում, հանդես եկել Ռուսաստանի առաջատար նվագախմբերի հետ:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հովանավորվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից: 2008 թվականից սկսած փառատոնը ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:

Այս տարի փառատոնը նվիրված է ԷդվարդՄիրզոյանիհիշատակին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում