Տնտեսություն

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 24 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում ԱՄՆ է արտահանվել 6 միլիոն 830 հազար 500 կգ ալյումինե նրբաթիթեղ՝ 2012-ի 5 միլիոն 516 հազար 800 կգ-ի դիմաց: 2013-ի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգներ արտահանված ալյումինե նրբաթիթեղի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցել է 21 միլիոն դոլարը: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 6 միլիոն 984 հազար 100 կգ ալյումինե նրբաթիթեղ:

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրության եւ արտահանման ոլորտում գլխավոր ընկերության՝ «Ռուսալ-Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական արտադրության ալյումինե նրբաթիթեղն իր որակական հատկանիշներով համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում:

2012-ին Հայաստանից ԱՄՆ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալները կազմել են 24 միլիոն 433 հազար 500 կգ: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում