Ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության օրակարգում. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում է, որի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն է ամրագրվել ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ռուսական հայտնի «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը կարող է կասեցվել, Նալբանդյանն ընդգծել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Երեւանում «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հարցեր:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ ներկայում Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը պարբերաբար հզորացվում է, ու այդ պարագայում Հայաստանին մեծապես աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը:

Պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության անցկացման հնարավորությունների մասին հարցին` Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ խոսել է Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկման վերականգնման հարցում իր շահագրգռության մասին: «Մենք դա ոչ միայն կողջունենք, այլեւ կաջակցենք այդ գաղափարի իրագործմանը»,-շեշտել է նախարարը:

Ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչը հետաքրքրվել է նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ընթացքով: Նալբանդյանն ի պատասխան ընդգծել է, որ այս հարցը ՀՀ կառավարության 2012-2017թթ ծրագրերում է ներառված` ելնելով հաղորդակցության ուղիները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունից: Նախագծի շուրջ աշխատանքներն այս պահին մշակման փուլում են, հստակեցվում են տեխնիկական չափորոշիչները: Այս գործընթացին աջակցում է նաեւ Հարավկովկասյան երկաթուղու դուստր ձեռնարկություն «Ռուսական երկաթուղիները»:

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը