ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆԿոնգրեսի` Հայաստանիաջակցության խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA), Փալոնը (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից)հայկականջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբդատապարտել է նախագահ Իլհամ Ալիևի կառավարության` բռնության և ահաբեկման մթնոլորտ ստեղծելու, հակահայկական ատելություն սերմանելու շարունակական ջանքերը: Կոնգրեսականն ընդգծել է, որ Սումգայիթի ջարդերը մեկնարկ են տվել ադրբեջանական կառավարության տասնամյակներ տևած շարունակական բռնությանը:

«Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են անտեսել և կոծկել այդ հանցագործությունները` նպաստելով հակահայկական ատելության տարածմանը: Իսկ վերջերս Ադրբեջանի կառավարությունը ներում շնորհեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում հայ սպայի սպանության համար: Ինձ շարունակ վրդովվեցնում է ադրբեջանական այս աջակցությունն անմեղ հայերի դեմ ուղղված բռնություններին», - հայտարարել է Նյու Ջերսիից ընտրված օրենսդիրը: Շարունակելով կոնգրեսական Փալոնը կոչ է արել Ալիևի կառավարությանը անհապաղ վերաբացել Ռամիլ Սաֆարովի գործը և արժանի պատիժ սահմանել:

«Քառորդ դարյա մեր պատմությունը նշանավորվել է Արցախի ժողովրդավարության տևական հաղթանակով` ուղղված Ադրբեջանի կառավարության անողոք ագրեսիայի, շրջափակման, անհանդուրժողականության և պատերազմի դեմ: Մենք ակնկալում ենք ամերիկյան առաջնորդների` անկախության համար մղվողաշխարհի ամենահզորշարժման ժառանգորդների աջակցությունը` պահպանելու մեր ազատ ժողովրդի հպարտ հաղթանակն ընդդեմ օտար բռնապետության, կոտորածների, պատերազմի, տնտեսական շրջափակման, դիպուկահարի նշանառության տակ գտնվելու վտանգի, իսկ այժմ` Բաքվի գլխավորած միջազգային արշավի», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

ANCA-ն,միանալով Նյու Ջերսիի հայությանը եւ ողջ հայ ժողովրդին, շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Փալոնին`ի պաշտպանություն ԼՂ հիմնահարցի խաղաղ, ժողովրդավարական, ապահով եւ կայուն լուծման օգտինիր ձայնը բարձրացնելու համար:

Հայերեն English Русский

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA