Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված և վիրահատված թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 10-ին ժամը 15.30-ին դիմեց Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրանքով: «Ես եղել եմ շատ վճռական, որ տեռորիստների գործիքը չեմ դառնա, բայց երբ տեռորիստները արդեն բացահայտված են, նշանակում է իրավիճակը մի քիչ փոխվել է: Առայժմ ես գնում եմ ընդամենը երկշաբաթյա երկարացման և կրկում եմ, որ բացառված չէ, որ որոշակի իրավիճակում ես նույնիսկ դա չերկարացնեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրիկյանը` Սահմանադրական դատարան մտնելուց առաջ: Թեկնածու Հայրիկյանի համար «որոշակի իրավիճակ» կարող է լինել նաեւ հետեւյալը. «եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա նա դիմում հետ կվերցնի եւ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին»:

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն: Քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Չնայած Հայրիկյանն արդեն մեկ անգամ` փետրվարի 5-ին հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել ՍԴ, սակայն, նրա առողջական վիճակն այդ օրվանից հետո վատացել է:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացվել է հունվարի 31-ին: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:Հայտնաբերվել է«Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ