«Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ». մահացել է գրող Հովհաննես Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատեւ եւ ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 7-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից ականավոր գրող Հովհաննես Գրիգորյանը: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական սիրված ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն», «Անձրեւ` մի տխուր առիթով», «Դանդաղ ժամեր», «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում», «Կես ժամանակ», «Գիշերահավասար», «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ»: Նա ստացել է Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Մովսես Խորենացու մեդալ, Վահագն մրցանակի դափնեկիր, Արցախի պետական մրցանակ:

ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,

Գյումրվա մի աղքատիկ առավոտ:

Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,

երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել

և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,

որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք...

Հայերեն English

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի