Սպորտ

Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

2 րոպեի ընթերցում

Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնիօլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին` Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման,մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչիև վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀնախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009 թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

2012 թ. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունըշուքով նշվեց և բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեցհիմնադրի` Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին` ժամը 14-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում