Տնտեսություն

ԵԽ պատգամավորն ակնկալում է, որ ԵՄ հետ ՀՀ-ի ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ վերջնական որոշումը կընդունվի մինչեւ նոյեմբեր

1 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորն ակնկալում է, որ ԵՄ հետ ՀՀ-ի ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ վերջնական որոշումը կընդունվի մինչեւ նոյեմբեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ի` Առեւտրի Միջազգային կոմիտեում Հարավային Կովկասի հարցով մշտական զեկուցող Լայմա Անդրիկիենեն ողջունել է ԵՄ հետ Հայաստանի եւ Վրաստանի բանակցությունների անշեղ առաջընթացը: Նա ակնկալում է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ քաղաքական վերջնական որոշումները կընդունվեն այս տարի` մինչ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որը տեղի կունենա 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում` ԵՄ-ում Լիտվայի նախագահության օրոք:

«Եվրախորհրդարանը լրջորեն հետեւում է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Վրաստան բանակցություններին, որոնք ԵՄ եւ Արեւելյան գործընկերության հարգարժան անդամ երկրների միջեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Լայմա Անդրիկիենեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում