Փաստ մեկնաբանությամբ

Սահմանամերձ շրջաններում լարվածության միտումնավոր ուժեղացումն Ադրբեջանի ռազմավարության կարևոր մասն է. Ռուբեն Սաֆրաստյան

4 րոպեի ընթերցում

Սահմանամերձ շրջաններում լարվածության միտումնավոր ուժեղացումն Ադրբեջանի ռազմավարության կարևոր մասն է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է մնալ Ադրբեջանի վարչակարգի անբաժանելի մաս: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:«2012թ.-ը տարածաշրջանում շարունակվեց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը նաև արտահայտվեց զենքի օգտագործմամբ: Սահմանամերձ շրջաններում լարվածության միտումնավոր ուժեղացումն Ադրբեջանի ներկայիս ղեկվարության ռազմավարության մաս է կազմում»,-ասաց Սաֆրաստանը՝ հավելելով, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները Հայաստանի դեմ հարձակում սկսելու փորձեր են եւ սոսկ ագրեսիվ նկրտումներ»,-ասաց Սաֆրաստյանը: Արեւելագետի կարծիքով` Ադրբեջանի այս քաղաքականությունը պահանջում է, որ «մենք լինենք ակտիվ, հատկապես խաղաղ բանակցային գործընթացում՝ նոր առաջարկներ անելու առումով, ինչպես նաև պետք է ակտիվ լինել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում»: «Պետք է ակտիվացնել մեր գործողությունները այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որի անդամ ենք մենք, այսինքն՝ ՀԱՊԿ-ի, որը մեզ համար ամուր հենարան է »,-ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նա համոզված է, որ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իր ազդեցությունը կունենա նաև տարածաշրջանում:«Ես կարծում եմ, որ մենք ապագայում կտեսնենք նոր Վրաստան, որը կիրականացնի իրական հիմքեր ունեցող քաղաքականություն»,-նկատեց Սաֆրաստյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից՝ Սաֆրաստյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն կորցրել է ինտենսիվությունը:«Մեր դիվանագիտությունը պետք է նոր նախաձեռություններով հանդես գա: Արդեն տասնամյակից ավելի է ԼՂՀ-ը իրականցնում է դեմոկրատական ռեֆորմների գործընթաց, որը կայանում է որպես մոտեցում և այս իրողությունը պետք է հստակ ներկայացվի համանախագահներին: Բանակցային գործընթացը հաջողություն չի կարող ունենալ, քանի դեռ կողմերից մեկը ճնշում է գործադրում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սաֆրաստյանը ասաց, որ նախանշան չի տեսնում, որ այդ գործընթացը կակտիվանա:«Ներկա փուլում Թուրքիան ակտիվացնում է իր քաղաքականությունը Սիրիայի հետ կապված, և ես չեմ սպասում, որ Թուրքիան ակտիվություն կցուցաբերի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Թուրքիան իր քաղաքականությունն ուղղել է դեպի Մերձավոր Արևելք»,-ասաց Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ հնարավոր չէ Սիրիայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել առանց արտաքին գործոնը հաշվի առնելու: «Եթե շարունակվի արտաքին օժանդակությունը, ապա պայքարը երկար կլինի առանց ավարտի հեռանկարի: Սիրիայի ներկայիս ռեժիմը ունի հնարավորույթուններ և ռեսուրսներ երկար պայքարելու համար, սակայն եթե տեղի ունենա ուղղակի արտաքին ռազմական միջամտություն, ապա ներկայիս ռեժիմը երկար չի դիմանա»,-եզրափակեց Սաֆրաստյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում