Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը:Դեկտեմբերի 17-ին ստորագրման արարողությանը Եվրամիության կողմից մասնակցել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը` որպես Եվրամիության խորհրդի նախագահ, ԵՄ Ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, Հայաստանի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրամիության խորհրդի լրատվական ծառայությունից, համաձայնագիրը կուղարկվի Եվրախորհրդարան` ներքին ընթացակարգերի ու ամբողջացման համար: Երբ երկու կողմերը հայտարարեն, որ բոլոր ներքին ընթացակարգերը սպառված են, այդ հայտարարությանը հաջորդող ամսվա առաջին օրը համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, բայց ոչ ավելի վաղ, քան ռեադմիսիայի համաձայանգրի ուժի մեջ մտնելը: Երկու համաձայանգրերը պետք է ուժի մեջ մտնեն միաժամանակ: Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան ու Դանիան համաձայնագրի մաս չեն կազմում:

Համաձայնագիրը Հայաստանի քաղաքացիների համար, մասնավորապես նրանց, ովքեր հաճախ են ճանապարհորդում, ավելի դյուրին ու մատչելի է դարձնում Եվրամիության երկրներ ճանապարհորդությունը կարճաժամկետ արտոնագրերով` հնարավորություն տալով 90 օրվա փոխարեն ճանապարհորդել 180 օր:

Համաձայնագրերը վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2012թ. փետրվարին Երեւանում:

Հայերեն English Русский

Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանը հայտարարել է Իսրայելին հասցվող հարվածների դադարեցման պայմանները

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Երևանի մետրոյի շարժակազմը վերանորոգվում է

Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին