Փաստ մեկնաբանությամբ

Հայկական հեռուստաեթերը 56 տարեկան է

34 րոպեի ընթերցում

Հայկական հեռուստաեթերը 56 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, հեռարձակվեց Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: 56 տարի առաջ այս օրը հեռարձակված հայկական առաջին եթերի առաջին հաղորդավարը Նառա Շլեպչյանն էր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ,Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՆառաՇլեպչյանը պատմեց, որ 1956 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիա` որպես հաղորդավար, եւ եթեր է դուրս եկել ստուդիայի բացման օրը:

Էկրանից ցանկալի է տեսնել գեղեցիկը եւ ճաշակովը

«Այսօր Հանրային հեռուստաընկերութան ձեռքբերումներն իսկապես շատ են: Կարեւոր է նաեւ միջազգային ասպարեզ դուրս գալուն ուղղված քայլերը»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամը: Նրա խոսքով` բոլոր ժամանակներում ցանկալի է էկրանից եւ կյանքում տեսնել եւ գնահատել գեղեցիկը եւ ճաշակովը: Շլեպչյանի ցանկությունն է, որ հեռուստաեթերում ավելանան նոր հետաքրքրական հաղորդումները:

Սիրված հաղորդավարուհին իր աշխատանաքային գործունեության ընթացքում վարել է գեղարվեստական, երաժշտական, սպորտային, մանկական հաղորդումներ: Նրա ժպիտը եւ գրավիչ ձայնն են ուղեկցել հեռուստադիտողին գրեթե բոլոր մեծ միջոցառումների հեռարձակման ժամանակ, նրա հետ են Ամանորը նշել մեր հայրենակիցները, նրանից են իմացել հանրապետության լուրերը եւ վերջապես նրա` «Բարի լո'ւյս, հարգելի' հայրենակիցներ» խոսքերով է օրը բացվել:

«Քանի որ առաջին եթերը, հայկական հեռուստատեսության մուտքն ուղեկցվեց իմ անմիջական մասնակցությանբ, հետեւաբար` առաջին հերթին իմ բոլոր գործընկերներինմաղթում եմառողջություն, եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- նշեց հաղորդավարուհին` հայրենական բոլոր հեռուստաընկերություններին մաղթելով տեխնիկական եւ բովանդակային զարգացում:

Հեռուստատեսությունում պետք է իշխի ազատ միտքը

«Հեռուստատեսության վերջին տարիների լավագույն ձեռքբերումը այն է, որ այն ինչ նկարահանվում է եւ մոնտաժվում` հայտնվում է ոչ միայն եթերում, այլեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է լինում նաեւ արխիվացնել եւ ֆոնդավորել, անգամ այն նյութը, որը եթերում չի հայտնվել»,- ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը:

Նրա գնահատմամբ` մեծ քանակությամբ նյութեր նկարահանելն ու ֆոնդավորելն ազգային ծառանգություն է:

Հայկական բոլոր հեռուստաընկերություններին Մարատ Օրդյանը մաղթեց աշնանային պայծառ եղանակի նման եթեր:«Եթերում պետք է իշխի ազատ մտածողությունը, ազատ միտքը, առանց կաշկանդումների»,- ավելացրեց Օրդյանը, ով եղել է «15 օր», «Հեռուստաօրագիր 1/12», «Վարագույր», «Շաբաթ երեկո», «Վերնատուն», «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» հաղորդաշարերի հեղինակը: Հանրային հեռուստատեսության ֆոնդը պարբերաբար համալրվել է նրա հեղինակած տեսանյութերով:

Հեռուստատեսությունն արժեհամակարգ ձեւավորող «գործիք» է

«56 տարի առաջ հենց այս օրը եթեր հեռարձակվեց Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հեռուստատեսությունն այն ժամանակ ընկալվում էր նախեւառաջ որպես մշակութային արժեքների հետ շփման միջոց»,- «Արմենպրես»-ին ասաց «Առաջին» լրատվական ծրագրի ավագ մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը: Նա նշեց, որ ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում հեռուստատեսությունը դարձել է արժեհամակարգ ձևավորող, ճաշակ թելադրող, որոշ չափով նաեւ դաստիարակող ու կրթող «գործիք»:

«Այսօր, խնդիրն արդեն այդ «գործիքը» գրագետ ու ճիշտ օգտագործելն է: Հանրային հեռուստատեսությունը բոլոր ժամանակներում ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունն է: Շնորհավորում եմ հեռուսատատեսության բոլոր տարիների աշխատակիցներին` նրանց, ում վերապահված էր առաջինն ապրել նոր ծնվող արվեստի հուզմունքը, ովքեր չունենալով այսօրվա տեխնիկական հզոր հնարավորությունները կարողացան ստեղծել բարձրորակ հեռուստաարտադրանք»,- նշեց Մելքոնյանը: Նրա կարծիքով` այսօր հնարավորությունները մեծ են, բայց մեծ է նաեւ մրցակցությունը, ոչ միայն հեռուսատատեսությունների, այլ տեղեկատվության մյուս աղբյուրների` համացանցային ԶԼՄ-ների միջեւ:

Ավագ մեկնաբանը կարծում է, որ այսօրվա հեռուստատեսային սերունդը պարտավոր է լինել առավել գրագետ, ճկուն ու հնարամիտ` առաջինի դիրքերը պահպանելու համար:

«Քանի որ նշում ենք հեռուստաեթերի հերթական տարեդարձը, զերծ մնալով ոլորտի խնդիրներին անդրադառնալուց, մեզ` Հանրային հեռուստատեսության այսօրվա սերնդին մաղթում եմ էլ ավելի բարձրացնել եթերի հեղինակությունը, գիտակցելով մեր գործի կարեւորությունն ու պատասխանավտությունը: Բարի եթեր Հ1»,- հավելեց Մելքոնյանը:

Քրիստինե Մելքոնյանը 2010 թվականին Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել էր «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»:

Հեռուստամեկնաբան Հանրային հեռուստաընկերությունում աշխատում է2000 թվականից: 2000-2001 թթ. վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը: 2001թ. սեպտեմբերից աշխատում է «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան, իսկ 2003-ից «Առաջին» լրատվական ծրագրի ավագ մեկնաբանն է:

Հանրայինը Կարեն Գիլոյանի երկրորդ տունն է

Կարեն Գիլոյանն ամենահայտնի մարզական մեկնաբաններից է Հայաստանում: 2000 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այժմ էլ դասախոսում է նույն համալսարանի նույն ֆակուլտետում: 1996-ից Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբանն է: «Վերջին տարիներին ռեպորտաժները, հատկապես ուղիղ եթերում շատ մեծ ծավալ կազմեցին եւ աննախադեպ աճ գրանցեցին նախորդ տարիների համեմատ», -ասաց «Ֆուտբոլ Առաջինով» ծրագրի հաղորդավար Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը միշտ անդրադարձել է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, ֆուտբոլային զանազան խոշորագույն մրցաշարերին: Գիլոյանի հավաստմամբ` Հանրայինի լուսաբանման տիրույթից չեն վրիպել հայկական թիմերի մասնակցությամբ եվրոգավաթների հանդիպումները, ազգային առաջնությունները:

«Մենք բոլոր` ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերը ցուցադրել ենք ուղիղ հեռարձակմամբ եւ ցուցադրելու ենք նաեւ առաջիկայում: Խոսքը վերաբերում է եւ «Սոչի 2014»-ին եւ «Ռիո դե Ժանեյրո 2016»-ին»,- նշեց մեկնաբանը: Կարենը մեծ ցանկություն ունի, որպեսզի հայ մարզիկներն ավելի մեծ հաջողություններ գրանցեին բոլոր ոլորտներում, ինչը կնպաստեր նաեւ մարզասերների թվի ավելացմանը:

«Ես այն եզակի մեկնաբաններից եմ, որ կյանքում ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատել, բացի Հանրային հեռուստաընկերությունից եւ դա խոսում է այն մասին, որ Հանրայինը ինձ համար երկրորդ տուն է, բնակարան, օրրան, տեղ, որտեղ հանգստանում եմ աշխատելով եւ աշխատում` հանգստանալով»,- ավելացրեց Գիլոյանը` ընդգծելով, որ իր գործունեությունը չի պատկերացնում այլ աշխատավայրում:

Հայաստանի հեռուստատեսության կենսագրությունը սկսվում է 1955 թվականի սեպտեմբերի 5-ից, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Միության հանրապետություններում 27 ծրագրային կենտրոնների եւ հինգ հաղորդող կայանների շինարարության մասին որոշում ընդունեց: Երևանում` Նորքի բարձունքում, սկսվեց Հայաստանի հեռուստակայանի շինարարությունը: Շուտով տեղադրվում է 180մ բարձրությամբ առաջին հեռուստաաշտարակը, որը 1978 թվականին փոխարինվեց նորով:

Հեռուստաեթերի հետ մեկտեղ` հեռարձակվող առաջին սեփական բեմադրությունները եւ թատերական ներկայացումներն իրականացվում էին ուղիղ եթերով, քանի որ դեռ չկար տեսագրության տեխնիկան: 1957-ի փետրվարի 2-ին` դեռ փորձնական հաղորդումների ժամանակ, ստեղծվեց Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պաետական թատրոնի` «Վենետիկյան երկվորյակներ» ներկայացման հեռուստատեսային տարբերակը: Չապեկի «Սպիտակ հիվանդություն» ներկայացման հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ կազմակերպվել էր դրա կրկնությունը: Այս շրջանում հանդիսատեսին ներկայացվեցին նաեւ Նար-Դոսի «Ես եւ նա»-ն, Եղիշե Չարենցի «Լենինն ու Ալին», Սերո Խանզադյանի «Հովիվ Հասրաթը» բեմադրությունները:

Հանրային հեռուստաընկերությունն այժմ Եվրոպայի հեռարձակողների լիիրավ անդամ է, որին պատկանում է «Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթի հեռարձակման բացառիկ իրավունքը:

Հանրային հեռուստաընկերությունն իր որդեգրած քաղաքականության շրջանակներում շարունակում է հայ եւ օտարազգի դասականների գրական գործերի էկրանավորումը:

«Տելեմեդիակոնտրոլ» փակ բաժնետիրական ընկերության վարկանիշային տվյալների համաձայն` 2010 թ. ընթացքում հեռարձակված տասը լավագույն սպորտային հաղորդումները ցուցադրվել են Հանրայինով, որոնցից ամենաբարձր վարկանիշն ունեցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիա-Իսպանիա հանդիպման հեռարձակումը:

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է նաեւ «Մանկական եվրատեսիլ-2010» մրցույթ-փառատոնը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացրեց 11-ամյա Վլադիմիր Արզումանյանը, ով Հայաստանին առաջին հաղթանակը բերեց: Հանրային հեռուստաընկերության ջանքերով «Մանկական Եվրատեսիլ» մրցույթ-փառատոնը 2011 թ. առաջին անգամ անցկացվեց Հայաստանում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը եւս շնորհավորում է իր գործընկերներին` հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատակիցներին` մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով խաղաղությամբ ու բարությամբ լի հեռուստահաղորդումների թողարկումներ:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը 1956 թվականի նոյեմբերի 29-ին` հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Եթերը բացել է հայկական էկրանի առաջին հաղորդավար Նառա Շլեպչյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Շլեպչյանը պատմեց, որ 1956 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիա՝ որպես հաղորդավար, եւ եթեր է դուրս եկել ստուդիայի բացման օրը:

Էկրանից ցանկալի է տեսնել գեղեցիկը եւ ճաշակովը

«Այսօր հանրային հեռուստաընկերութա ձեռքբերումներին իսկապես շատ են: Կարեւոր է նաեւ միջազգային ասպարեզ դուսր գալուն ուղղված քայլերը»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամը: Նրա խոսքով` բոլոր ժամանակներում ցանկալի է էկրանից եւ կյանքում տեսնել եւ գնահատել գեղեցիկը եւ ճաշակովը: Շլեպչյանի ցանկությունն է, որ հեռուստաեթերում ավելանան նոր հետաքրքրական հաղորդումները:

Սիրված հաղորդավարուհին իր աշխատանաքային գործունեության ընթացքում վարել է գեղարվեստական, երաժշտական, սպորտային, մանկական հաղորդումներ: Նրա ժպիտը եւ գրավիչ ձայնն են ուղեկցել հեռուստադիտողին գրեթե բոլոր մեծ միջոցառումների հեռարձակման ժամանակ, նրա հետ են Ամանորը նշել մեր հայրենակիցները, նրանից են իմացել հանրապետության լուրերը եւ վերջապես նրա' «Բարի լո'ւյս, հարգելի' հայրենակիցներ» խոսքերով է օրը բացվել:

«Քանի որ առաջին եթերը, հայկական հեռուստատեսության մուտքը ուղեկցվեց իմ անմիջական մասնակցությանբ, մաղթում եմ առաջին հերթին իմ բոլոր գործընկերներին առողջություն, եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- նշեց հաղորդավարուհին` նաեւ բոլոր հեռուստաընկերություններին մաղթելով տեխնիկական եւ բովանդակային զարգացում:

Հեռուստատեսությունում պետք է իշխի ազատ միտքը

«Հեռուստատեսության վերջին տարիների լավագույն ձեռքբերումը այն է, որ այն ինչ նկարահանվում է եւ մոնտաժվում ոչ միայն հայտնվում է եթերում, այլեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է նաեւ արխիվացնել եւ ֆոնդավորել, անգամ այն նյութը, որը եթերում չի հայտնվել»,- ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը:

Նրա գնահատմամբ` մեծ քանակությամբ նյութեր նկարահանվելով եւ ֆոդավորվելով իրենցից ազգային ծառանգություն են ներկայացնում: Նա մաղթեց հայկական բոլոր հեռուստաընկերություններին աշնանային պայծառ եղանակի նման եթեր:

«Եթերում պետք է իշխի ազատ մտածողությունը, ազատ միտքը, առանց կաշկանդումների»,- ավելացրեց Օրդյանը, ով եղել է «15 օր», «Հեռուստաօրագիր 1/12», «Վարագույր», «Շաբաթ երեկո», «Վերնատուն», «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» հաղորդաշարերի հեղինակը: Հանրային հեռուստատեսության ֆոնդը պարբերաբար համալրվել է նրա հեղինակած տեսանյութերով:

Հեռուստատեսությունը արժեհամակարգ ձեւավորող «գործիք» է

«56 տարի առաջ հենց այս օրը եթեր հեռարձակվեց Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հեռուստատեսությունն այն ժամանակ ընկալվում էր նախեւառաջ որպես մշակութային արժեքների հետ շփման միջոց»,- «Արմենպրես»-ին ասաց «Առաջին» լրատվական ծրագրի ավագ մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը: Նա նշեց, որ ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում հեռուստատեսությունը դարձել է արժեհամակարգ ձևավորող, ճաշակ թելադրող, որոշ չափով, նաեւ դաստիարակող ու կրթող «գործիք»:

«Այսօր, խնդիրն արդեն այդ «գործիքը» գրագետ ու ճիշտ օգտագործելն է: Հանրային հեռուստատեսությունը բոլոր ժամանակներում ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունն է: Շնորհավորում եմ հեռուսատատեսության բոլոր տարիների աշխատակիցներին` նրանց, ում վերապահված էր առաջինն ապրել նոր ծնվող արվեստի հուզմունքը, ովքեր չունենալով այսօրվա տեխնիկական հզոր հնարավորությունները կարողացան ստեղծել բարձրորակ հեռուստաարտադրանք»,- նշեց Մելքոնյանը: Նրա կարծիքով` այսօր հնարավորությունները մեծ են, բայց մեծ է նաեւ մրցակցությունը, ոչ միայն հեռուսատատեսությունների, այլ տեղեկատվության մյուս աղբյուրների` համացանցային ԶԼՄ-ների միջեւ:

Ավագ մեկնաբանը գտնում է, որ այսօրվա հեռուստատեսային սերունդը պարտավոր է լինել առավել գրագետ, ճկուն ու հնարամիտ` առաջինի դիրքերը պահպանելու համար:

«Քանի որ նշում ենք հեռուստաեթերի հերթական տարեդարձը, զերծ մնալով ոլորտի խնդիրներին անդրադառնալուց, մեզ` Հանրային հեռուստատեսության այսօրվա սերնդին մաղթում եմ էլ ավելի բարձրացնել եթերի հեղինակությունը, գիտակցելով մեր գործի կարեւորությունն ու պատասխանավտությունը: Բարի եթեր Հ1»,- հավելեց Մելքոնյանը:

2010 թվականին Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից նա ճանաչվել էր «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»:

2000 թվականից Քրիստինե Մելքոնյանն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: 2000-2001թթ. վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը: 2001թ. սեպտեմբերից աշխատում է «Առաջին» լրատվական ծրագրում որպես մեկնաբան, իսկ 2003թ.-ից «Առաջին» լրատվական ծրագրի ավագ մեկնաբանն է:

Հանրայինը իմ երկրորդ տունն է

Կարեն Գիլոյանն համենահայտնի մարզական մեկնաբաններից է Հայաստանում: 2000 թվականին նա ավարտել է ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետը, այժմ էլ դասախոսում է նույն համալսարանի լրագրության բաժնում: 1996 թ.-ից Հանրային հեռուստատեսությունում մարզական մեկնաբան է: «Վերջին տարիներին ռեպորտաժները, հատկապես ուղղիղ եթերում շատ մեծ ծավալ կազմեցին եւ աննախադեպ աճ գրանցեցին նախորդ տարիների համեմատ», -ասաց «Ֆուտբոլ Առաջինով» ծրագրի հաղորդավար Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը միշտ անդրադարձել է աշխարհի Եվրոպայի առաջնությունների, ֆուտբոլային զանազան խորոշագույն մրցաշարերին: Գիլոյանի հավաստմամբ` Հանրայինի լուսաբանման տիրույթից չեն վրիպել հայկական թիմերի մասնակցությամբ եվրոգավաթների հանդիպումները, ազգային առաջնությունները:

«Մենք բոլոր` ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերը ցուցադրել ենք ուղղիղ հեռարձակմամբ եւ ցուցադրելու ենք նաեւ առաջիկայում: Խոսքը վերաբերում է եւ «Սոչի 2014»-ին եւ «Ռիո դե Ժանեյրո 2016»-ին»,- տեղեկացրեց մեկնաբանը: Նա մեծ ցանկություն ունի, որպեսզի հայ մարզիկները ավելի մեծ հաջողություններ գրանցեին բոլոր ոլորտներում, ինչը կնպաստեր նաեւ մարզասերների թվի ավելացմանը:

«Ես այն եզակի մեկնաբաններից եմ, որ կյանքում ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատել, բացի Հանրայի հեռուստաընկերությունից եւ դա խոսում է այն մասին, որ Հանրայինը ինձ համար երկրորդ տուն է, բնակարան, օրրան, տեղ որտեղ հանգստանում եմ աշխատելով, եւ աշխատում եմ հանգստանալով»,- ավելացրեց Գիլոյանը` ընդգծելով, որ իր գործունեությունը չի պատկերացնում այլ աշխատավայրում:

Հայաստանի հեռուստատեսության կենսագրությունը սկսվում է 1955 թվականի սեպտեմբերի 5-ից, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Միության հանրապետություններում 27 ծրագրային կենտրոնների եւ 5 հաղորդող կայանների շինարարության մասին որոշում է ընդունել: Երևանում` Նորքի բարձունքում, սկսվել է Հայաստանի հեռուստակայանի շինարարությունը: Շուտով տեղադրվել է 180մ բարձրությամբ առաջին հեռուստաաշտարակը, որը 1978 թվականին փոխարինվեց նորով:

Հեռուստաեթեր հետ մեկտեղ հեռարձակվող առաջին սեփական բեմադրություններ եւ թատերական ներկայացումները իրականացվում էին ուղիղ եթերով, քանի որ դեռեւս չկար տեսագրության տեխնիկան: 1957-ի փետրվարի 2-ին` դեռեւս փորձնական հաղորդումների ժամանակ, ստեղծվել է Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի «Վենետիկյան երկվորյակներ» ներկայացման հեռուստատեսային տարբերակը: Չապեկի «Սպիտակ հիվանդություն» ներկայացման հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ կազմակերպվել էր դրա կրկնությունը: Այս շրջանում հանդիսատեսին ներկայացվել են նաեւ Նար-Դոսի «Ես եւ նա», Եղիշե Չարենցի «Լենինն ու Ալին», Սերո Խանզադյանի «Հովիվ Հասրաթը» բեմադրությունները:

Հանրային հեռուստաընկերությունը այժմ Եվրոպայի հեռարձակողների լիիրավ անդամ է, որին պատկանում է «Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթի հեռարձակման բացառիկ իրավունքը:

Հանրային հեռուստաընկերությունն իր որդեգրած քաղաքականության շրջանակներում շարունակում է հայ եւ օտարազգի դասականների գրական գործերի էկրանավորումը:

«Տելեմեդիակոնտրոլ» փակ բաժնետիրական ընկերության վարկանիշային տվյալների համաձայն 2010թ. ընթացքում հեռարձակված 10 լավագույն սպորտային հաղորդումները ցուցադրվել են Հանրայինով, որոնցից ամենաբարձր վարկանիշն ունեցել է ֆուտբելի աշխարհի առաջնության Գերմանիա-Իսպանիա հանդիպման հեռարձակումը:

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է նաեւ «Մանկական եվրատեսիլ-2010» մրցույթ-փառատոնը: Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկում կայացած մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացրեց 11-ամյա Վլադիմիր Արզումանյանը և առաջին անգամ Հայաստանին հաղթանակ բերեց Եվրատեսիլի մրցույթներում: Հանրային հեռուստաընկերության ջանքերով «Մանկական եվրատեսիլ» մրցույթ-փառատոնը 2011 թ. առաջին անգամ անց է կացվել Հայաստանում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը եւս շնորհավորում է իր գործընկերներին` հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատակիցներին' մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով խաղաղությամբ ու բարությամբ լի հեռուստահաղորդումների թողարկումներ:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում