Մշակույթ

Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին գիտաժողովին կհնչեն չորս տասնյակ զեկույցներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 19-ին մեկնարկել էԵրիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տ. Չուխաջյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի ընթացքում արվեստագետները հանդես կգան արվեստի տարբեր բնագավառներին առնչվող 40 զեկույցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանն իր ելույթում ընդգծեց, որ համամիտ չէ այն տեսակետին, թե գիտությունը Հայաստանում ծերանում է։ «Վերջին շրջանում շատ է խոսվում գիտության ծերացման մասին, որ երիտասարդները հեռանում են գիտությունից ցածր ֆինանսավորման պատճառով։ Մեր ամենամյա գիտաժողովները հաստատում են, որ նման խոսակցություններն այնքան էլ տեղին չեն։ Համենայն դեպս, արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում։ Մենք ամեն տարի տեսնում ենք, թե ինչ ունակ, պատրաստված հերթափոխ ունենք։ Նրանք շատ շնորհալի, տաղանդավոր երիտասարդ արվեստաբաններ են։ Ամեն անգամ հաճելիորեն զարմանում ենք՝ տեսնելով, որ նման ներուժ ունենք»,- նշեց Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը:

Աննա Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ Արվեստի ինստիտուտը նպատակ ունի Չուխաճյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված ևս մեկ գիտաժողով գումարել 2013թ. գարնանը։

Երիտասարդ ճարտարապետ, Նովոսիբիրսկի ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիան ներկայացնող Դավիթ Նահատակյանն էլ երիտասարդներից ակնկալեց երիտասարդների ակտիվ մասնակցություն նստաշրջանի աշխատանքներին, շահագրգիռ քննարկումներ և արդիական խնդիրների արծարծում։

Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականներ: Ներկա են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող երիտասարդ արվեստաբաններ:

Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել են ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ