Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Իսրայելի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Իսրայելի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ընդունել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին: Հայաստանի և հինգ այլ պետությունների դեսպաններ իրենց հավատարմագրերն են հանձնել Իսրայելի նախագահին, ինչի մասին գրառում արել է Պերեսը` Facebook-ի իր էջում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` Իսրայելի պետության ղեկավարը գրել է. «Դեսպանը կարեւոր եւ վճռորոշ դեր ունի երկրների դիվանագիտական հարաբերությունների համար: Այդ պատճառով ուրախ եմ ողջունել եւ ընդունել 6 նոր դեսպանների իմ նստավայրում Կոտ դ’Իվուարից, Մալթայից, Իտալիայից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Եգիպտոսից եւ Հորդանանից»: Պերեսը առանձնակի ողջունել է Հորդանանի դեսպանին, քանզի շուրջ երկու տարի պաշտոնական Ամմանը Իսրայելում չի ունեցել բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ:

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին: 1993-2007թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաեւ Հայաստանում: 2007-ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը Երուսաղեմն է: 2010թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996թ. Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում