Փաստ մեկնաբանությամբ

Azertac-ը հնարել է նոր ԱՍԱԼԱ. ադրբեջանական հերթական սուտը մերկացված է

3 րոպեի ընթերցում

Azertac-ը հնարել է նոր ԱՍԱԼԱ. ադրբեջանական հերթական սուտը մերկացված է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործին Բաքվում ներում շնորհելն իրական պատուհաս է դարձել ադրբեջանական իշխանությունների գլխին: Ադրբեջանական հիստերիայի հերթական դրսևորումը հայկական նոր «ԱՍԱԼԱ» կազմակերպության «հիմնումն» ու այդ կազմակերպության անունից հաղորդագրություններ տարածելն է: Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, հերթական անգամ ձախողվեց հենց այն ժամանակ, երբ փորձ արվեց «ԱՍԱԼԱ»-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի թիվը 600 հազար ներկայացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Azertac գործակալության կայքում հայտնվել է հայկական կազմակերպության, այսպես կոչված, նամակ-ուղերձը, որը, ըստ ադրբեջանական կողմի, սեպտեմբերի 3-ին ուղարկվել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատուն:

Նամակում իբր հայերը սպառնացել են Գուրգեն Մարգարյանի մարդասպանին ազատ արձակելու դիմաց թիրախի տակ առնել օտար երկրներում աշխատող ադրբեջանցի դիվանագետներին, արտասահմանում գտնվող ադրբեջանցի ուսանողներին և ակտիվիստներին: Սա պետք է համարել Ադրբեջանի սկսած խաղի շարունակությունը: Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկության շինծու լինելը վկայում է այն, որ նամակում «ԱՍԱԼԱ»-ն, խոսելով Հայոց ցեղասպանության զոհերի մասին, նշում է. «Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 600 հազար հայ, այսօր կենդանի է հայերի հիշողություններում»: Դժվար է հասկանալ ադրբեջանական տրամաբանությունը. այն դեպքում երբ «ԱՍԱԼԱ»-ն Թուրքիայում և Ադրբեջանում մշտապես հայտարարվում է որպես հայկական ազգայնական կազմակերպություն, ինչպես այն կարող է հրապարակայնորեն հայտարարել ցեղասպանության ընդամենը 600 հազար զոհերի մասին. ողջ աշխարհում մեկ ու կես միլիոն զոհված հայերի փաստն արդեն իսկ ճանաչված իրողություն է:

Ադրբեջանում ոճրագործին «հերոսացրած» իշխանությունները հող են նախապատրաստում վերջին օրերին ակտուալ դարձած սաֆարովյան գլխացավանքից ազատվելու համար: Այս հարցում առաջացած ադրբեջանական խուճապը հերթական անգամ Ադրբեջանին ստիպել է գնալ սխալ քայլի: Այն, որ Ալիևի հերթական հակաօրինական գործունեության մեջ «փոքր եղբորը» օգնում է Թուրքիան, վկայում է այն, որ նամակը գրվել է հենց թուրքերեն լեզվով:

Նման պայմաններում անհրաժեշտ է միայն, որ միջազգային հանրությունն ավելի աչալուրջ լինի ադրբեջանական խաղերի նկատմամբ ու գոնե այս դեպքում չենթարկվի ադրբեջանական սադրանքներին և անտեսելով նավթային գայթակղությունները` առաջնորդվի ժողովրդավարական հասարակությանը բնորոշ արժեքներով:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում