ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը սեպտեմբերի 3-ին Մոկվայում ընդունել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` վերջինիս խնդրանքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը` կապված Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացված վերջին գործողությունների հետ, որի հետեւանքով ոճրագործ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին: Հանդիպման ընթացքում նաեւ լուրջ մտահոգության առիթ է դարձել կատարվածի հետեւանքով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հնարավոր բացասական զարգացումների միտումը:
2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայում Սաֆարովին դատապարտեցին ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայիէ ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: