Տնտեսություն

Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները. Reuters

3 րոպեի ընթերցում

Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջազգային պատժամիջոցներիֆինանսական դժվարություններըշրջանցելու համար ձգտում է ընդլայնել իր բանկային հենակետերը հարեւան Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման դիտարկում է արել Reuters-ը` ներկայացնելով «Իրանը ձգտում է շրջանցել պատժամիջոցները հայաստանյան բանկերի միջոցով» վերլուծությունը: «3.3 մլն բնակչությամբ հարեւան Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունները մեծացան այն ժամանակ, երբ ավելացան միջազգային պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:Արեւմտյան հետախուզական զեկույցում նշվում է հայկական ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի անունը` որպես Իրանի թիրախ: Ամերիկացի որոշ դիվանագետներ հաստատում են, որ ACBA-ն Իրանի հետ կապեր ունի»,-գրում է գործակալությունը: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, սակայն, նշել է, որ անհնար է ACBA բանկը ուրեւէ կապ ունենա Իրանի հետ: «Հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությանը, արվում են գործարքներ հայաստանյան կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների հետ»,-ասել է Օսիպյանը:

ACBAբանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը եւս հերքել է Իրանին` պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկությունները:

Արեւմտյան ուժերին անհանգստացնող հաջորդ բանկն իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղն է, որն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի է ենթարկվել 2007 թ-ից: Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության բաժնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը նշել է, որբանկերի ամենամյա զեկույցի տվյալներով`2010 թ-ի դեկտեմբերից մինչեւ հուլիսն ընկած ժամանակահատվածում «Մելլաթ»-ի հայաստանյան ակտիվները 50 տոկոսով նվազել են: Մելիքսեթյանը նաեւ նշել է, որ բանկի հայկական մասնաճյուղն այլեւս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ: Մելիքսեթյանը խոսել է բանկի հաճախորդների մասին, ովքեր Հայաստանում բիզնես ունեցող իրանցիներ են, Իրանում հայազգի քաղաքացի ուսանողներ եւ այլն:

Reuters-ը նաեւ անդրադարձել է Իրանից Հայաստան նավթատարի կառուցմանը, որի աշխատանքները պետք է ավարտվեն 2014 թ-ին, ինչպես նաեւ մեջբերել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, համաձայն որի` Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրաքաշրջանառությունը կազմում է 1 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում