Հասարակական

Արծվաշենի անկումից անցել է 20 տարի

2 րոպեի ընթերցում

Արծվաշենի անկումից անցել է 20 տարի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծվաշենի անկումից անցել է 20 տարի:1992 թվականի օգոստոսի 8-ից Արծվաշենը բռնազավթեցին Ադրբեջանի զինված ուժերը, եւ մինչ օրս այն օկուպացված է` թեեւ իրավաբանորեն պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:Արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված եւ, ի տարբերություն, Սումգայիթի, Բաքվի հայությանը չունեն փախստականի կարգավիճակ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հիշում է, որ Արծվաշենը պաշտպանելու համար անհրաժեշտ էր 11.000 զինվոր, սակայն այդ ժամանակ ընթանում էր Արցախյան պատերազմը, հետեւաբար` այդքան ուժեր անհնար էր հատկացնել: Արծվաշենցիներն աշխատասեր ժողովուրդ են եւ կարողացել են ստեղծել բավականին բարեկեցիկ կյանք: Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայում 719-ն է, որոնցից 664 ընտանիք բնակություն է հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, իսկ 55 ընտանիք` այլ մարզերում:

Պատմաբան Յուրա Ղուլյանն անդրադառնալով Արծվաշենի անկմանը նշեց, որ Արծվաշենը հաղթանակած պատերազմի ամենամեծ պարտությունն էր եւ կարեւորեց, որ 150 տարվա գյուղը միշտ եղել է հայկական:Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 8-ին արծվաշենցիները կնշեն գյուղի անկման 20-րդ տարելիցը:

Թեև Արծվաշենը չի համարվումառանձին համայնք,սակայնձևավորված է չորս հաստիքային միավորից բաղկացածաշխատակազմ, և այն ՀՀ պետական բյուջեիցստանում է 100 տոկոս ֆինանսավորում: Աշխատակազմն ունի նաև ղեկավար: Աշխատակազմը հիմնականում զբաղվում է տեղահանված անձանցկորած փաստաթղթերի հիմքերի տրամադրման, աշխատանքային գրքույկների վերականգնման, գույքային իրավունքների պահանջատիրության հարցերի բարձրացման և Հայաստանում բնակվողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրներով:

Արծվաշենը հիմնադրվել է 1854 թվականին, երբ Շամշադինի Չորաթան գյուղից 40 ընտանիք տեղափոխվեց այդ վայրը: Մինչև 1976 թվականը գյուղը կոչվել է Հին Բաշքենդ, որից հետո վերանվանվել է Արծվաշեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում