Փաստ մեկնաբանությամբ

Մերօրյա Կարսը շարունակում է ջերմացնել հայերի կարոտած հոգին. ՖՈՏՈՇԱՐՔ

4 րոպեի ընթերցում

Մերօրյա Կարսը շարունակում է ջերմացնել հայերի կարոտած հոգին. ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 10-րդ մայրաքաղաք Կարսը, չնայած այն հանգամանքին, որ արդեն շուրջ մեկ դար գտնվում է թուրքերի տիրապետության տակ, միևնույնն է, չի դադարում իր մոտ կանչել հայերին: Կարսի արդեն թուրքական դարձած շենքերի ու փողոցների կողքին զգացվում է հայկականության շունչը:

«Արմենպրես»-ի թղթակիցը շրջագայել է Արեւմտյան Հայաստանում, այցելել պատմական Հայաստանի քաղաքներ ու կիսվել տպավորություններով: «Երբ մեր մեքենան անցնում էր Կարսի փողոցներով, մենք հիվանդագին հետաքրքրությամբ կանգ էին առնում այն տների մոտ, որոնց արտաքին տեսքը հիշեցնում էր Գյումրիի նմանատիպ քարե տները: Հայկական շենքերին նայելիս երկակի տպավորություն ու զգացողություններ էին պատում: Սկզբում ուրախանում էիր, որ երկրում հայի շունչը դեռևս պահպանվում է, բայց հետո հոգիդ ճնշվում էր` տեսնելով թուրքերի ու քրդերի միջավայրում անհայ մնացած հայկական շինությունները:

Առջևում մեզ էր սպասում Կարսի բերդը: Միջնադարում կառուցված բերդն այսօր էլ չէր կորցրել իր անառիկ տեսքը: Պահպանվել էին բերդի զինանոցը, ձիերի համար նախատեսված ախոռները: Բայց բերդի գագաթին ծածանվող թուրքական դրոշը, կողքին Աթաթուրքի նկարը, հրապարակում կանգնեցրած թնդանոթը շարունակ հիշեցնում էին այն մասին, որ երբեմնի հզոր հայկական բերդն այլևս մերը չէ:

Քաղաքի բնակիչները, որոնք մեծամասամբ քուրդ էին, տեսնելով հայերին, շարունակ պտտվում էր նրանց շուրջը, իսկ տասը տարին նոր բոլորած երեխաները վազում էին և զբաղվում իրենց քոչվոր ապրելակերպին բնորոշ զբաղմունքով` գողությամբ:Միջնաբերդից ներքև գտնվում էր Կարսում կանգուն մնացած միակ եկեղեցին` Սբ Առաքելոցը, որը, սակայն, 2008 թվականից ի վեր գործում է որպես մզկիթ:

Առաջին իսկ հայացքից նողկանք ես ապրում` տեսնելով թուրքական ստոր մտքի հերթական «թռիչքը»: Կրկնակի տհաճ է, երբ ստիպում են մտնել եկեղեցի միայն կոշիկներդ հանելուց և գլխաշոր կրելուց հետո` ճիշտ այնպես, ասես մտնում ես ինչ-որ շարքային մզկիթ: Բայց չնայած եկեղեցու գմբեթին քրիստոնեական խաչի փոխարեն դրված մահիկի` միևնույնն է, եկեղեցու վրա արված առաքյալների պատկերները և խաչերն անձայն աղաղակում էին այն մասին, որ եկեղեցին հայկական է և ոչ մի մահիկ չի կարող այն աղոթարան դարձնել մուսուլմանների համար: Երևի հենց այս փաստի գիտակցումն է պատճառը, որ իրենց բարեպաշտ համարող մուսուլմանները երբեք այստեղ աղոթք չեն անում: Նման պահին չես էլ հասկանում` արդյոք պետք է տխրել, թե ուրախանալ, որ գոնե մզկիթի տեսքով թուրքերը պահպանել են հայկական ճարտարապետության հերթական գլուխգործոցը:

Կարսում հայկականության մյուս վկաները մինչ օրս պահպանված հին հայկական բաղնիքներն էին` թեպետ դրանց կողքին դրված ցուցականակներում ոչ մի խոսք անգամ չէր հիշատակվում հայերի մասին:Քաղաքից դուրս գալիս անցանք Վարդանի կամրջով, որից մի քանի մետր հեռավորության վրա գտվում էր տունը, որը, ուզում ես հավատալ, որ մեծանուն Չարենցինն է` տունը` շինած անտաշ քարով, բայցծայրաստիճան անմխիթար վիճակում, թեեւ անհիմն չեն նաեւ պնդումներն այն մասին, որ Չարենցի տունն արդեն գոյություն չունի:

Երբ սկսում ես քայլել մերօրյա Կարսով, այնպիսի տպավորություն ես ստանում, որ դու Գյումրիում ես: Եվ միայն ամեն քայլափոխի հնչող թուրքերենը քեզ հիշեցնում է, որ մեր Կարսն այսօր մերը չէ: Այդուհաներձ որքան էլ ներկայիս իրականությունը տարբեր լինի մեր երազածից, միևնույնն է, սեփական արմատներիդ փնտրտուքները մշտապես ստիպում են քեզ վերադառնալ դեպի հետ, դեպի պատմական հայրենիք, դեպի Արևմտյան Հայաստան»:

Ճանապարհորդեց Արաքս Կասյանը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում